Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերները

Լուրեր

04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
Բոլորը

Հունվարի 29-31-ը հերթական աշխատանքային այցով Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից չորսի ներկայացուցիչները․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Մասնավորապես՝ Երևան են այցելել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած և ներկայում գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական ճարտարապետաինժեներական GMP International GmbH Architects and Engineers ընկերության, ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության, ինչպես նաև ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման համար պատասխանատու գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning), տրանսպորտային շարժունակության նախագծի մշակումն իրականացնող իտալական «Սիստեմատիկա» ընկերությունների ներկայացուցիչներ։

Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք մասնագիտական հանդիպումներ և քննարկումներ ակադեմիական համայնքի հետ:

Կյանքի մասին գիտությունների դպրոցի փորձի ներկայացում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Մյունխենի տեխնիկական համալսարանի Կյանքի մասին գիտությունների դպրոցի տնօրեն դոկտոր Տոբիաս Բիդոնը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործընկերների հետ կքննարկի Հայաստանում գյուղատնտեսական կրթության և գիտության զարգացման հեռանկարները, մարտահրավերները և դրանք հաղթահարելու մոտեցումները՝ միաժամանակ կիսվելով Մյունխենի տեխնիկական համալսարանի վերափոխման և Կյանքի մասին գիտությունների դպրոցի ձևավորման փորձով։

Նախատեսվում է նաև այցելություն  Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի և ագրոքիմիայի գիտական ​​կենտրոն և հանդիպում ոլորտային գիտական կազմակերպությունների հետ։

Համալսարանների հետ աշխատաժողովներ

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աջակցությամբ և մասնակցությամբ «Technical University Munich International GmbH» կազմակերպության ծրագրի համակարգող Ջորջետա Աուկտուրը և ծրագրի ղեկավար Ալինա Լաուքը աշխատաժողովներ կունենան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի վարչական, կրթական և գիտական բնագավառների ներկայացուցիչների և ուսանողների հետ։

Հանդիպումների ընթացքում նրանք կներկայացնեն Մյունխենի տեխնիկական համալսարանի փոխակերպման փորձը՝ քննարկելով Հայաստանի տեխնիկական և տեխնոլոգիական բնագավառի կրթության և գիտության զարգացման տեսլականը, առկա մարտահրավերները և դրանք հաղթահարելու միջոցները։

Աշխատաժողով է նախատեսվում նաև ՀԱՊՀ անձնակազմի հետ ինժեներական կրթության և ուսուցման հեռանկարների վերաբերյալ։ Մասնավորապես՝ անդրադարձ կկատարվի Հայաստանի զարգացման համար հիմնական մրցակցային ուղղություններին, ոլորտի զարգացման հեռանկարային միտումներին, ինչպես նաև ՀԱՊՀ-ում կրթության և հետազոտությունների հետագա վերափոխման տեսլականին։

Հանդիպում նորարարական, ձեռներեցական էկոհամակարգի ներկայացուցիչների հետ

Կրթական բնագավառի ներկայացուցիչների, գիտնականների և ուսանողների հետ քննարկումներին զուգահեռ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և Մյունխենի տեխնիկական համալսարանի թիմը Տեխնոլոգիական կլաստերի ձևավորման աշխատանքների շրջանակում քննարկում կունենա Հայաստանի ձեռներեցության և նորարարության էկոհամակարգի ներկայացուցիչների հետ։

Կքննարկվեն Հայաստանի էկոհամակարգի ներկա վիճակը, առանձնահատկությունները, զարգացման հնարավոր տեսլականը և կրթագիտական համակարգի ակնկալիքները։

Այցելություն գիտահետազոտական կազմակերպություններ

Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման աշխատանքների շրջանակում տեղի կունենա ընդհանուր տեսլականի վերաբերյալ քննարկում «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի, Մյունխենի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչների և գիտական կազմակերպությունների միջև (Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո)։

Հանդիպում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում

«Ակադեմիական քաղաք» ծրագրի չորս միջազգային գործընկերների մասնակցությամբ տեղի կունենա հանդիպում ԲԿԳԿ-ում՝ նվիրված կատարված աշխատանքների ամփոփմանը և հետագա անելիքներին։

Հայաստան այցի շրջանակում նախատեսվում են նաև RSUP և «Սիստեմատիկա» ընկերությունների պատվիրակության անդամների հանդիպումներ պետական  մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ։