ԱՄՆ-ն առաջարկել է Չինաստանից և Բրազիլիայից խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է Ուկրաինայում հրադադարի գծի երկայնքով Չինաստանից և Բրազիլիայից խաղաղապահ ուժեր տեղակայել, որոնք այնտեղ կլինեն ԵՄ երկրների զինվորականների հետ միասին, գրում է The Economist-ը։

Պարբերականի համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Մյունխենում եվրոպացի պաշտոնյաների հետ շփումների ժամանակ նշել է, որ միայն եվրոպացիներից կազմված ուժերն ավելի պակաս արդյունավետ կլինեն ՌԴ-ի հնարավոր ագրեսիայի դեպքում։

Միևնույն ժամանակ, ԵՄ առաջնորդները մտադիր են Փարիզում կայանալիք արտակարգ գագաթնաժողովում քննարկել Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու կոնկրետ ծրագրերը: Իրավիճակին ծանոթ աղբյուրների խոսքով՝ հավաքի գլխավոր թեման կլինի Ուկրաինայում զորքերի հնարավոր տեղակայումը ոչ թե ապագա հրադադարի գծի երկայնքով, այլ դրա հետևում՝ որպես խաղաղության համաձայնագրի կիրարկման երաշխիք։

Թրամփի թիմը նախկինում բացառել էր Ուկրաինա ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորությունը, սակայն եվրոպացի պաշտոնյաները FT-ին ասել են, որ Վաշինգտոնը պատրաստ է «արտաքին աջակցություն» տրամադրել ՆԱՏՕ-ի զորքերին, որոնք խաղաղապահ առաքելություն են իրականացնում հակամարտության գոտում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի