Աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին՝ Թուրքիան դառնում է առանցքային համաշխարհային տերություն․Հաքան Ֆիդան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Անկարայի՝ որպես Եվրոպայի ռազմավարական գործընկերոջ աճող դերի մասին՝ մատնանշելով դրա կարևորությունը շարունակվող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում, հատկապես՝ Ուկրաինայում, Սիրիայում և Գազայի հատվածում։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում թուրքական պետական TRT World հեռուստաընկերության հետ զրույցում Ֆիդանն ասել է, որ մինչ գլոբալ լարվածությունը շարունակվում է, Թուրքիայի ռազմավարական դերն ավելի է ճանաչվում, գրում է Turkiye today-ը։

Ըստ Ֆիդանի՝ Ուկրաինայում միջնորդությունից մինչև ահաբեկչության դեմ պայքարի և պաղեստինցիների իրավունքների պաշտպանությունը, Անկարան ինքն իրեն հաստատում է որպես միջազգային անվտանգության և դիվանագիտության ձևավորման առանցքային դերակատար։ Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերությունները վտանգի տակ են, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կասկածներն աշխարհակարգի վերաբերյալ անհանգստություն են առաջացնում դաշնակիցների շրջանում: Նա նշել է, որ թեև Եվրոպան հուսով է, որ դա ժամանակավոր է, այն նաև ձգտում է ավելի մեծ ինքնավարության անվտանգության և տնտեսական հարցերում, այս ֆոնին Թուրքիայի կարևորությունը, որպես կայուն տարածաշրջանային տերություն, մեծանում է։

«2025 թվականի Մյունխենի անվտանգության ինդեքսն արտացոլում է այս փոփոխությունը, քանի որ Թուրքիան այժմ դիտվում է որպես ուժեղ և հուսալի գործընկեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ»,- ասել է Ֆիդանը՝ ընդգծելով Թուրքիայի անկախ պաշտպանական և տնտեսական քաղաքականությունը՝ որպես իր դիրքերի ամրապնդման հիմնական գործոններ։

Ինչ վերաբերում է Ուկրաինայում շարունակվող պատերազմին, Ֆիդանը նշել է, որ և՛ Կիևը, և՛ Մոսկվան այժմ գիտակցում են հրադադարի անհրաժեշտությունը, ինչը ցույց է տալիս դինամիկայի զգալի փոփոխություն: Նա հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է նպաստել խաղաղ բանակցություններին և աջակցել Ուկրաինայի վերականգնմանը։

Ֆիդանի խոսքով՝ քանի որ ԱՄՆ-ը հանդես է գալիս հրադադարի օգտին՝ խաղաղության ծրագրի հետ մեկտեղ, Թուրքիան սերտորեն համագործակցում է տարածաշրջանային և միջազգային դերակատարների հետ՝ կայունության համար հիմքեր ստեղծելու համար: Մինչ ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն առաջարկում է, որ Եվրոպան ուղղակի դեր չխաղա բանակցություններում, Թուրքիայի արտգործնախարարը պնդում է, որ եվրոպական մտահոգությունները պետք է լուծվեն:

«Նրանց հետ պետք է խորհրդակցել, նրանք պետք է լինեն շարունակական ջանքերի մի մասը, ինչպես Թուրքիան»,- նշել է նա՝ ընդգծելով Թուրքիայի միջնորդական ջանքերը։

Սիրիայի հարցում Ֆիդանը պատասխանել է ԱՄՆ զորքերի հնարավոր դուրսբերման մասին լուրերին՝ ասելով, որ Թուրքիան բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ:

«PKK/YPG ահաբեկչական խմբավորման վերահսկողությունը հիմնական տարածքների վրա շարունակում է մնալ հիմնական մտահոգություն, քանի որ ահաբեկչական խմբավորումը անվտանգության սպառնալիք է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև հարևան երկրների համար»,- ասել է նա։

Ֆիդանը նաև հայտնել է, որ Թուրքիան առաջարկել է տարածաշրջանային անվտանգության հարթակ Իրաքի, Սիրիայի և Հորդանանի հետ՝ հետախուզության փոխանակման և սահմանների անվտանգության ուժեղացման համար: Անդրադառնալով Գազայում սրվող ճգնաժամին՝ Ֆիդանը վճռականորեն մերժեց պաղեստինցիներին տեղափոխելու Թրամփի առաջարկը՝ այն անվանելով անընդունելի։

«Մենք կտրականապես դեմ ենք այդ առաջարկներին»,- ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիան սերտորեն համագործակցում է արաբ գործընկերների հետ Գազայի ապագայի տարածաշրջանային ծրագրի շուրջ։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրադադարի ռեժիմը չկատարելու համար՝ ընդգծելով, որ միայն ԱՄՆ-ի ճնշումը կարող է կանխել հետագա էսկալացիան:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի