Ադրբեջանի վարչապետը ժամանել է Իրան
Քաղաքականություն
17.02.2025 | 20:56
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն աշխատանքային այցով ժամանել է Իրան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում Ասադովին դիմավորել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրի և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահ Ֆարզանե Սադիգը,ւ պաշտոնատար այլ անձինք:
Այցի շրջանակում Ասադովը մասնակցելու է Կասպիական երրորդ տնտեսական համաժողովին։
Միջոցառմանը մասնակցելու են նաև Իրանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի և Ղազախստանի վարչապետները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի