Իշխանությունները սարսափած են բոյկոտից, ավելի կոշտ գործիքակազմն իրենց դեմ է աշխատելու․ Մանուկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
Բոլորը

Իշխանությունները շատ լուրջ սարսափած են բոյկոտից և իրենց ռեսուրսներն ամբողջությամբ մարտի են նետել։ Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում տաղավարում հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում չվճարողների թիվը մեծ չէ։ Մանուկ Սուքիասյանը հերքեց քաղաքապետի այս պնդումը։

«Իրենք առավոտյան և երեկոյան ժամերին, երբ մարդիկ նորմալ չեն էլ տեղավորվում տրանսպորտի մեջ, թող շրջեն և տեսնեն, թե քանի տոկոս է կազմում բոյկոտող քաղաքացիների թիվը։ Իրենք պարտավոր են այդ ամենն արտահայտել թվերի տեսքով, իսկ իրենց արտահայտած թվաբանությունը խոսում է այն մասին, որ իրականում բոյկոտը մեծ ծավալներ ունի, հակառակ դեպքում՝ առավոտից երեկո, իրենց բանուգործը թողած, չէին զբաղվի բոյկոտը հերքելով։ Մենք կանգ առնելու մտադրություն չունենք»,- ընդգծեց ավագանիում երրորդ ամենամեծ ուժի ղեկավարը։

Տիգրան Ավինյանն այսօր նաև պնդեց, որ ուղեվարձը չվճարողները լուրջ վնաս են հասցնում քաղաքի բյուջեին՝ անգամ հարցականի տակ դնելով այս տարի նախատեսված 45 տրոլեյբուսների գնումը։ Քաղաքապետն առաջարկեց անցնել կոնկրետ համապատասխան միջոցներ կիրառելուն։ Մանուկ Սուքիասյանի գնահատմամբ՝ այս ամենը խոսում է այն մասին, որ բոյկոտը կայացել է։

«Տեսնելով, որ իրենց համար արդյունքները գոհացուցիչ չեն և բոյկոտը շարունակվում է, մտածում են այլ գործիքակազմ կիրառելու մասին, և պիտի ասեմ, որ դա աշխատելու է իրենց դեմ։ Իրենք որքան կոշտ գործիքակազմ կիրառեն, այնքան ավելի ռադիկալ է դառնալու բոյկոտի տրամադրված մարդկանց վարքագիծը»,- ասաց Սուքիասյանը։ 

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին տրանսպորտային ռեֆորմ չիրականացնելու մասին հարցին՝ Սուքիասյանն ընդգծեց, որ այդ տարիներին երկիրն այլ մարտահրավերների առաջ էր կանգնած։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան