Մեծ Բրիտանիան ընդլայնում է Բելառուսի դեմ պատժամիջոցները` ի պատասխան կեղծված ընտրությունների

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիան, Կանադայի հետ համաձայնեցնելով, պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի պաշտպանական ոլորտի վեց անձանց և երեք կազմակերպությունների նկատմամբ՝ «որպես անհապաղ պատասխան այդ երկրում կեղծված նախագահական ընտրությունների»: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, սահմանափակող միջոցների տակ է հայտնվել Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Իգոր Կարպենկոն։

Ցուցակում հայտնված ընկերությունների թվում են Օրշայում գտնվող «Լեհմաշ» գործարանը, «Անօդաչու ուղղաթիռներ» նախագծման բյուրոն և «АЛЕВКУРП» ձեռնարկությունը, որը մշակում է ռադիոտեղորոշիչ համակարգեր:

«Լուկաշենկոյի դաժան բռնաճնշումներից հետո, որոնք լռեցրին քննադատական ձայները Բելառուսում, երեկվա կեղծ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին և դատապարտվել են միջազգային գործընկերների կողմից»,- ասվում է Մեծ Բրիտանիայի կաբինետի հայտարարության մեջ:

Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին խոստացել է, որ Լոնդոնը, իր գործընկերների հետ միասին, կշարունակի աջակցել Բելառուսի ժողովրդին և «բացահայտնել նրանց, ովքեր մերժում են նրանց ազատության և ժողովրդավարության օրինական իրավունքը»:

Հիշեցնենք, որ Բելառուսում հունվարի 26-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Կարպենկոն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ընտրողների 86,82%-ը քվեարկել է 70-ամյա Լուկաշենկոյի օգտին, որը վերընտրվել է յոթերորդ ժամկետով։

Անկախ լրատվամիջոցները բռնի հեռացվել են Բելառուսից և ծայրահեղական են համարվում այդ երկրում: Բելառուսի լրագրողների ասոցիացիայի տվյալներով՝ երկրում բանտարկված է լրատվամիջոցների 42 ներկայացուցիչ։

Ըստ ստացված տեղեկությունների՝ ընտրությունների ամբողջ ընթացքում ընտրողներին հսկել են տեղամասերում ներկա ոստիկանները։ Քվեարկության խցիկները բաց են եղել, արգելվել է լուսանկարել քվեաթերթիկները, դրա համար նախատեսված է եղել տուգանք։

2020 թվականի բողոքի ցույցերի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր նախագահության վեցերորդ ժամկետը վերջինը կլինի։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի