Զրկել են ջրից, զուգարանի թղթից և քնելու հնարավորությունից․ BBC-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի 422 հատորանոց քրգործին

Լուրեր

04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների մատակարարումը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանում այսօր մեկնարկել է 2022 թվականին Լեռնային Ղարաբաղ մեկնած և պետքարտուղարի պաշտոնը ստանձնած միլիարդատեր, բարերար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ քաղբանտարկյալների դատավարությունը։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հիշեցնելով, որ Վարդանյանը հայտարարել էր, որ իր հարցաքննությունների արձանագրությունները կեղծվել են։

Ըստ հրապարակման՝ ադրբեջանցի քննիչները Վարդանյանին մեղադրանք են առաջադրել «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված կազմակերպությունների ստեղծման և Ադրբեջան ապօրինի ժամանելու մեջ»։ Քաղաքական գործիչը մյուս հայ բանտարկյալների հետ Բաքվի քննչական մեկուսարանում է։

Ադրբեջանի բանտերում կա առնվազն 23 հայ բանտարկյալ, որոնցից ութը, ինչպես Վարդանյանը, կալանավորվել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը լիակատար վերահսկողություն է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Եվս 15-ը ռազմագերիներ են և քաղաքացիական անձինք։

Բրիտանական լրատվականը նշում է, որ նրանց մեջ ամենահայտնին Վարդանյանն է, թեև նա Ղարաբաղում իշխանության ղեկին եղել է ընդամենը չորս ամիս՝ 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի փետրվարի վերջ։ 2024 թվականի ապրիլին Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ գտնվելով բանտում։ Որպես պատիժ, ըստ փաստաբանների, նրան տեղափոխել են պատժախուց։

«Պատժախցում լույսը օրական 24 ժամ միացված է եղել, ինչը հանգեցրել է քնի ծանր պակասի և հյուծվածության»,- ասվում է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարության մեջ, որը վարձվել է Վարդանյանի ընտանիքի կողմից, սակայն Ադրբեջանի իշխանությունները երբևէ նրան թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին:

Բացի այդ, Ռուբեն Վարդանյանին ստիպել են երկար կանգնած մնալ և երկու օրից ավելի զրկել են ջրից։ Ավելին, նրան զրկել են սպիտակեղենն ու հագուստը լվանալու, փոխելու հնարավորությունից, չեն տվել զուգարանի թուղթ, ստիպել են քնել կեղտոտ ներքնակի վրա, թույլ չեն տվել գրել-կարդալ։ Հացադուլը տևել է 20 օր։

Վարդանյանի որդին՝ Դավիթը, պատմել է, որ հայրը նամակներ է գրում և ուղարկում, բայց դրանք երբեք չեն հասնում  հասցեատերերին։ Նրա խոսքով՝ ընտանիքին երբեմն հաջողվում է հեռախոսով խոսել նրա հետ կամ նամակներ ուղարկել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով: «Դրսից» բժիշկներին արգելվում է տեսակցել Վարդանյանին՝ բացառությամբ հացադուլի ավարտից անմիջապես հետո մեկ հետազոտության։

Դատավարության նախօրեին քաղաքական գործիչը կարողացել է հեռախոսով հաղորդագրություն թելադրել իր ընտանիքին։ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ չի մասնակցել հարցաքննություններին և քննիչներին, իր անունից բացի, այլ բան չի ասել, սակայն իր և իր փաստաբանի վրա «ճնշում է գործադրվել»՝ ստորագրելու «չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրությունները»։

«Ինձ ասացին, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսը ենթադրում է մինչև ցմահ ազատազրկում։ Բայց մինչ այժմ ինձ հնարավորություն չի տրվել կարդալ պաշտոնական մեղադրական եզրակացությունը։ Ինձ և իմ փաստաբանին թույլ են տվել միայն թերթել ադրբեջաներենով քրեական գործի 422 հատորը, մի լեզվով, որին ես չեմ տիրապետում»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ իրենց ընդամենը մեկ ամիս ժամանակ է տրվել 422 հատորը կարդալու համար։

Այս ուղերձում Վարդանյանը խաղաղության կոչ է արել։

«Համոզված եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ հակամարտությունում ներգրավված երկրների ղեկավարները, իրենց հասարակությունների մեծամասնության հավանությամբ, կարողանան միասին ծաղիկներ դնել այս պատերազմում զոհվածների շիրիմներին։ Ես խոստանում եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա իմ կյանքի օրոք»,- նշել է նա:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի