Հերոսի կոչումով՝ մեղադրյալի աթոռին․ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների «ոչ հերոսական» ներկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացատրում էր, թե ինչու է 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին Ազգային հերոսի կոչում շնորհել։ Նրա խոսքով՝ Խաչատրյանին քաջալերելու և հերոսի կոչում տալու առաջարկը ներկայացրել էր այն ժամանակ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։ Ըստ վարչապետի՝ հենց նրան անվերապահ վստահելով է Տիրան Խաչատրյանին և Անդրանիկ Փիլոյանին Ազգային հերոսի բարձրագույն կոչմանն արժանացրել։

«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակի»․ Փաշինյանի այս գրառումը 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին էր։

Այնինչ, շատ չանցած, Ազգային երկու հերոսներն էլ հայտնվեցին մեղադրյալի աթոռին․ Փիլոյանը՝ կաշառք վերցնելու, իսկ Խաչատրյանը՝ սկզբում խուլիգանության, իսկ օրեր առաջ՝ նաև ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հոդվածների հատկանիշերով։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության մեղադրանքներով Փիլոյանը 2024-ին դատապարտվեց 5 տարի ժամկետով ազատազրկման։ Իսկ Տիրան Խաչատրյանն այս տարվա հունվարի 5-ին կալանավորվեց։

Հատկանշական է, որ նախաքննական մարմնի կողմից մատնանշած ժամանակահատվածը, ըստ որի՝ Խաչատրյանն անփույթ վերաբերմունք է ցույցաբերել, համընկնում է Փաշինյանի՝ նրան Ազգային հերոսի կոչմանն արժանացնելու գրառման հետ։

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Արդյո՞ք սա քաղաքական հետապնդում է, փաստաբան Արմեն Անդրիկյանը ոչ միանշանակ պատասխան է տալիս։

Ուշագրավ է, որ նախքան Տիրան Խաչատրյանի ձերբակալման մասին հայտնի դառնալը՝ նույն օրը Փաշինյանը որոշել էր խոսել հերոսության առօրեականացման մասին։

Ազգային հերոս բարձրագույն կոչմանն արժանացած Խաչատրյանը միակը չէ, որ 44-օրյա պատերազմի գործողությունների մասով հարուցված քրեական վարույթներով հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Ռազմական դրության, պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ կրկին անփույթ վերաբերմունք դրսևորելու հոդվածի հատկանիշներով այսօր մեղադրվում է նաև պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ջալալ Հարությունյանը, իսկ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք հրապարակելու համար։ Նրանք երկուսն էլ Արցախի հերոսներ են։

Փաշինյանը, այնինչ, հատկապես պատերազմի օրերին հերոսի կոչում շնորհելն անհրաժեշտություն էր համարում։

Տարբեր տարիներին, արդեն ոչ պատերազմական գործողությունների մասով նախաձեռնված քրեական վարույթներով, ամբաստանվում կամ ամբաստանվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Սերժ Սարգսյանը և Վիտալի Բալասանյանը։

Այսօր «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց թիվը 27-ն է, նրանց այն շնորհվել է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Հանրապետության նախագահն Ազգային հերոս բարձրագույն կոչումը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ շնորհման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Վերջին անգամ այս կոչումը շնորհվել է 2021 թվականին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս)։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան