ՄԻՊ հաստատության 20-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրվել են բոլոր նախկին Պաշտպանները

Լուրեր

06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են. դեկտեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի 2024 թվականի աշխատանքների ամփոփումն ու պարգևատրման արարողությունը:

Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել ողջունի խոսքով.

«Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կայացած ինստիտուտ է, որի կայուն ավանդույթների ձևավորման գործում իրենց ավանդն են ներդրել Մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն ու 20-ամյա ինստիտուտի բոլոր ժամանակների աշխատակազմերի ներկայացուցիչները: Այս հաստատությունը մեծ ընտանիք է, որի յուրաքանչյուր անդամ իր գործունեությանը վերաբերում է որպես առաքելության: Շնորհակալ եմ անմնացորդ նվիրումով աշխատանքի համար»։

Տոնական միջոցառմանը հրավիրվել են Մարդու իրավունքների բոլոր նախկին պաշտպանները:

Խոսքով է հանդես եկել Քրիստիննե Գրիգորյանը, փոխանցվել է Կարեն Անդրեասյանի բարեմաղթանքը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Արմեն Հարությունյանի որդին՝ Ալեքսանդր Հարությունյանը:

Պարգևատրման արարողության շրջանակներում Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչներին հանձնել է անվանական հուշանվերներ և շնորհակալագրեր: Հաստատության նախկին ղեկավարներին և աշխատակիցներին ևս փոխանցվել են հուշանվերներ:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20 ամյակին նվիրված ֆիլմը։

Երեկոյի ավարտին շնորհավորական և շնորհակալական խոսքով հանդես են եկել աշխատակազմի ներկա և նախկին ներկայացուցիչները: