Պարզ չէ՝ ուսումնական հաստատություններն ինչ հիմնավորմամբ են անվանակոչություն իրականացնում․ ԿԳՄՍ-ն նախագիծ է մշակում

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Դասասենյակներ անվանակոչելու ընթացակարգը հստակեցված չէ. ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում և այն արդեն ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացում կատարել նախարարի 2021 թ. հունվարի 20-ի N 17-Ն հրամանում:

«Երբեմն ԶԼՄ-ներից կամ այլ աղբյուրներից նախարարությունն իրազեկվում է կրթության ոլորտում այս կամ այն հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա որևէ ենթակառուցվածքի անհիմն անվանակոչության վերաբերյալ: Հաշվի առնելով սա և կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ին կայացած N 48 նիստի արձանագրության օրակարգի 2-րդ հարցի բ. կետով սահմանված՝ «…դպրոցների անվանակոչության ստանդարտին համահունչ կանոնակարգել դասասենյակների և այլ ենթակառուցվածքների անվանակոչության հարցը…» վարչապետի աշխատակազմի տված հանձնարարականը՝ նախագծի ընդունումը միտված է հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ենթակառուցվածքների անվանակոչության ընթացակարգը ևս հստակեցնելուն և սահմանելուն՝ գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- նշվում է նախարարության հիմնավորման մեջ։

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ «Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելու մասին» հրամանում իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հանրակրթական ուսումնական հաստատությունը ներառում է նաև ենթակառուցվածքներ (դասասենյակներ, լաբորատորիաներ, մարզադահլիճներ, գրադարաններ և այլն), և գործող հրամանում չկա որևէ կարգավորում վերջիններիս անվանակոչման գործընթացի համար:

Հիմնավորման մեջ նաև ասված է, որ ներկայումս ուսումնական հաստատություններում ենթակառուցվածքներն անվանակոչվում են, սակայն ընթացակարգը հստակեցված չէ, բաց է և կարգավորված չէ: Պարզ չէ, թե ուսումնական հաստատություններն ինչ հիմնավորմամբ են անվանակոչություն իրականացնում: Բացի այդ, ըստ ԿԳՄՍ նախարարության, շատ դեպքերում լիազոր մարմիններն էլ ներգրավված չեն գործընթացում, կամ նրանց դիրքորոշումը հաշվի չի առնվում, ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ բացը: