Գլխավոր մրցանակներ 2 տարբեր անվանակարգում․ Factor TV-ի արդյունքը՝ ՆԳՆ-ի հայտարարած մրցույթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ներքին գործերի նախարարության կազմակերպած մրցույթում Factor TV-ն այսօր միանգամից երկու գլխավոր մրցանակ ստացավ։

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը անչափահասների շրջանում անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած մեր «Թակարդ N 420» ֆիլմը պատմում է Հայաստանում թմրանյութի ճիրաններում հայտնված երիտասարդների, թմրամիջոցների տարածման դեմ պայքարի և այդ ճանապարհին հանդիպող խոչընդոտների մասին։

Գլխավոր հերոսի՝ Հայկի օրինակով, ֆիլմն անդրադառնում է այն երիտասարդներին, որոնք կյանքի այս կամ այն բարդ փուլում լուծումներ չգտնելով՝ ընկնում են թմրանյութերի թակարդը: Ֆիլմում խորքային անդրադարձ է կատարվել թմրամիջոցների տարածման խնդրին․ թմրանյութերից կախվածության մեջ հայտնված երիտասարդները հենց իրենք են դիմում հասակակիցներին՝ կոչ անելով հեռու մնալ այդ չարիքից։

Factor TV-ի այս ֆիլմն ահազանգ է բոլոր նրանց, ովքեր չեն գիտակցում, որ թմրանյութի անգամ մեկանգամյա օգտագործումը կարող է անդառնալիորեն շրջել յուրաքանչյուրի կյանքը։

Ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված մեր հաջորդ նյութը՝ «Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի» վերնագրով, 1-ին տեղն է զբաղեցրել «Կանայք ոստիկանությունում․ մարտահրավերներ, կարծրատիպեր, առավելություններ» անվանակարգում։ Factor TV-ի այս նյութը պատմում է պարեկային ծառայության հիմնադրումից ի վեր համակարգում աշխատող, ոստիկանության լեյտենանտ Մարիամ Կարապետյանի աշխատանքի մասին։

Չնայած մարտահրավերներով լի ծառայությանը՝ Մարիամը պատմում է, որ համակարգ մտնելու որոշման համար երբեք չի զղջացել։

Ի դեպ, դեկտեմբեր ամսվա ընթացքում սա Factor TV-ի լրագրողների ստացած արդեն 5-րդ մրցանակն է։

Մանրամասները` տեսանյութում: