Նախադեպային որոշում՝ անձին ապօրինի անազատության մեջ պահելու փաստի վերաբերյալ․ ՀՔԱՎ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

2024թ․-ի հոկտեմբերի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից կապ են հաստատել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռոման Շկլովերի հետ և տեղեկացրել, որ վերջինս պետք է ներկայանա ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կ․Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանման բաժին։

Նույն օրը Ռ․Շկլովերը ինքնակամ ներկայացել է Ոստիկանության բաժին, որից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կ․Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանման բաժնում իբրև թե անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ակնհայտորեն ոչ իրավաչափ և առանց համապատասխան փաստական հիմքերի առկայության Ռ․Շկլովերը ձերբակալվել է։

ՀՔԱՎ գրասենյակը և Կազմակերպության փաստաբան Սամսոն Գալստյանը ստանձնել են Շկլովերի իրավունքների պաշտպանությունը։ Գալստյանը ձերբակալության օրը գնացել է Ոստիկանության բաժին և որպես Ռ․Շկլովերի փաստաբան մասնակցել վերջինիս անձական խուզարկությանը, որը տեղի է ունեցել ոչ իրավաչափ ձերբակալման պայմաններում։

Մի քանի ժամ Ոստիկանության բաժնում անազատության մեջ պահելուց հետո Ռ․Շկլովերին տեղափոխել են Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, որտեղ վերջինս մնացել է մինչև ուշ գիշեր։

Այնուհետև, առանց որևէ որոշման և պատճառաբանության առկայության Ռ․Շկլովերը ձերբակալվածների պահման վայրից ազատ է արձակվել։

Այսինքն անձը ապօրինի կերպով ձերբակալվել և շուրջ 12 ժամ ապօրինի պահվել է անազության մեջ։

Ս․ Գալստյանը, Ռ․Շկլովերի ձերբակալությունից անմիջապես անց, բողոք է ներկայացրել դատարան՝ վիճարկելով կայացված ձերբակալումը։

Դատարանը՝ դատավոր Ռ․ Սմբատյանի նախագահությամբ որոշում է կայացրել ներկայացված բողոքը բավարարել և հաստատել է ձերբակալման ընթացքում Ռ․Շկլովերի իրավունքների խախտման փաստը։

Միաժամանակ Դատարանը Ռ․Շկլովերի իրավունքների խախման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմել է իրավասու պաշտոնատար անձին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի պետին։

Դատարանը իր որոշմամբ և՛ արձանագրել է, որ ձերբակալման հիմքն ու պատճառները անորոշ և անհիմն են եղել, և՛ արձանագրել է, որ անձին 6 ժամից ավել պահելուն ուղղված գործողությունները եղել են ապօրինի, և, որ Ռ․Շկլովերին դատախազի կողմից չի տրամադրվել ազատ արձակելու մասին որոշումը, ինչը վերջինս պարտավոր էր անել։

Այսպիսով գտնում ենք, որ Դատարանը իրավացիորեն ամբողջությամբ ոչ իրավաչափ է ճանաչել Ռ․Շկլովերի ձերբակալման որոշումը և սա նախադեպային է նման գործերով հետագայում հնարավոր նման ապօրինի ձերբակալումների դեպքերը կանխելու տեսակետից, քանի որ արդեն առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հստակ արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի խախտման փաստը։

ՀՔԱՎ-ը պատրաստում է դատական կարգով պահանջել բարոյական վնասի փոխհատուցում՝ Շկլովերին ապօրինի անազատության մեջ պահելու համար։