Սահմանվել են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ կարգավորումներ

Լուրեր

06.10.2026 | 17:17
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

2024 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը:

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ի կատարումն Օրենքի կարգավորումների՝ ՆԳ նախարարի դեկտեմբերի 12-ի հրամանով սահմանվել է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նոր կարգը, որի դրույթները էականորեն տարբերվում են նախկինում գործող հրամանի դրույթներից և միտված են բարձրացնելու ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի արդյունավետությունը։

Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազորություն ունեցող ծառայողների կողմից։ Նրանք հսկողությունն իրականացնում են՝ բռնության ենթարկված անձանց այցելելով, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ։ Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը կապահովի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց առավել արդյունավետ պաշտպանությունը։

Կարգավորումներով սահմանվել է հսկողության հստակ ընթացակարգ, գործողությունների համալիր մեխանիզմ։ Այսպես, եթե նախկինում սահմանված չէր բռնության ենթարկված անձի փաստացի գտնվելու վայր ոստիկանության իրավասու ծառայողի այցելության կոնկրետ ժամկետ, ապա ներկայումս անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների պահանջների խախտման վերաբերյալ ցանկացած տեղեկություն ստանալուց հետո իրավասու ծառայողները ոչ ուշ, քան տեղեկությունը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում մեկնում են բռնության ենթարկված անձի փաստացի գտնվելու վայր։
Սահմավել է նաև պարբերական այցելությունների հստակ ժամանակացույց. անհետաձգելի միջամտության որոշման դեպքում այցեր պետք է կատարվեն ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 օրը մեկ, իսկ պաշտպանական որոշման դեպքում՝ ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ։
Հստակեցվել է նաև շահագրգիռ մարմինների հետ համագործակցության մեխանիզմը