Կանայք հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի․ ՄԻՊ-ի ելույթը՝ Սլովենիայում

Լուրեր

09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 3-6-ն աշխատանքային այցով գտնվում է Սլովենիայում` Սլովենիայի օմբուդսման Պետեր Սվետինայի հրավերով մասնակցելու օմբուդսմանական հաստատության 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովին և պաշտոնական հանդիպումներին: Միջոցառումն անցկացվում է «Օմբուդսմանական հաստատությունների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների արդյունավետությունը. ժամանակակից մարտահրավերների հաղթահարում» խորագրի ներքո։ Աշխատանքային այցին մասնակցում է նաև Պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան:

ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Անահիտ Մանասյանը միջոցառման շրջանակում դեկտեմբերի 5-ին որպես բանախոս է հանդես եկել «Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն. Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ազդեցության ընդլայնման ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը» թեմայով առաջին պանելային քննարկմանը:

«Պաշտպանն իր ելույթում շնորհավորել է Սլովենիայի օմբուդսմանին հաստատության 30-ամյակի կապակցությամբ, այնուհետև անդրադարձել է ժամանակակից աշխարհում, այդ թվում` Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին, ՄԻՊ հաստատությունների գործունեության մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Բանախոսը ներկայացրել է իրավահավասարության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները` անդրադառնալով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, ատելության խոսքի, գենդերային հավասարության, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի ոլորտներին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ այս բնագավառներում իրականացվող աշխատանքների հիմքով հաճախ է թիրախավորվում հենց իրավաբան մասնագետների, հանրային գործիչների կողմից, ինչը վտանգավոր միտում է»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Անահիտ Մանասյանը որպես լրջագույն խնդիր է ներկայացրել նաև հասարակական համակարգում, սոցիալական միջավայրում շատ տարածված` իրավունքների բաժանումը «կարևորի» և «անկարևորի»։

«Երբ որևէ իրավունքի ոլորտի տեսանկյունից ուշադրություն է կենտրոնացվում, օրինակ` խոցելի իրավիճակներում գտնվող անձանց իրավունքներին, դա շատերի, այդ թվում` որոշ իրավաբանների կողմից հրապարակային եղանակով ներկայացվում է որպես անկարևոր իրավունքի տեսակ ու երկրորդային գործունեություն։ Սա ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առնչությամբ ընկալումները»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը նաև անդրադարձ է կատարել սեռով պայմանավորված կանանց թիրախավորման դեպքերին, հատուկ նշելով, որ կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի: Պաշտպանը ներկայացրել է իր` որպես կին թիրախավորման դեպքերն ու դրանք իրականացնող դերակատարների հանրային գործելաոճը, ինչը հակասում է ոլորտում առկա միջազգային չափանիշներին:

Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել Սլովենիայի Հանրապետության Արդարադատության նախարարության պետքարտուղար Միլան Բրգլեզը, Հունաստանի Օմբուդսման Անդրեա Պոտակիսը և Պորտուգալիայի օմբուդսման Մարիա Լուսիա Ամարալը։

Միջոցառմանը մասնակցել են ՄԻՊ հաստատությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ շուրջ 20 պետություններից, ինչպես նաև Սլովենիայի տարբեր պետական կառույցների, կազմակերպությունների, ակադեմիական հաստատությունների, Սլովենիայում դիվանագիտական առաքելությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 5-ին համաժողովին բացման խոսքով են հանդես եկել Սլովենիայի Հանրապետության օմբուդսման Պետեր Սվետինան, Սլովենիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ուրշկա Չուպանչիչը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Մայքլ Օ՛Ֆլահերթին (առցանց ձևաչափով)։

Հիմնական ելույթով է հանդես եկել Եվրոպական դատարանի նախագահ Մարկո Բոսնյակը։