Տասնյակ տուժածներ, ավելի քան 200 բերման ենթարկված․ Թբիլիսին՝ բախումների թատերաբեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թբիլիսիում բողոքի գործողությունների 4-րդ օրն ավարտվել է բախումներով ու ձերբակալություններով։ Երկուշաբթի առավոտյան հատուկ ջոկատայինները ցուցարարներին հեռացրել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայից։ Մինչ այդ, ամբողջ գիշեր ցուցարարները հրավառության նյութեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իրավապահներն իրենց հերթին դիմել են հատուկ միջոցների՝ ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի օգնության։

Ցուցարարներին մղելով դեպի մետրոյի կայարան՝ ոստիկանությունը սկսել է ձերբակալել նրանց։ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը բերման է ենթարկվել հակակառավարական ցույցերի ավելի քան 200 մասնակից։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն էլ կիրակի հայտնել է, որ առնվազն 27 ցուցարար, 16 ոստիկան և լրատվամիջոցների մեկ աշխատակից է հոսպիտալացվել։

Մինչ այդ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախազգուշացմամբ դիմել էր բողոքի ցույցի մասնակիցներին․ «Կոչ եմ անում բոլորին պահպանել հանգստություն և ենթարկվել օրենքին։ Հիշեցնեմ, որ օրենքի ցանկացած խախտում պատժվելու է ամբողջ խստությամբ։ Նույն կերպ, պատասխանատվությունից չեն խուսափի այն քաղաքական գործիչները, որոնք թաքնվում են իրենց գրասենյակներում և զոհաբերում ծայրահեղական խմբավորումների անդամներին, որոնք խստորեն կպատժվեն»։

Չնայած իշխանության կոչերին՝ ցույցերի ալիքը տարածվել է նաև Վրաստանի այլ քաղաքներում։ Բաթումում մարդիկ հավաքվել են քաղաքային դատարանի շենքի մոտ՝ աջակցելու ավելի վաղ կալանավորված ակտիվիստներին։ Երթեր են տեղի ունեցել նաև Քութայիսում, Փոթիում, Թելավիում, Մեստիայում և այլ քաղաքներում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը հայտնի է գործադիր իշխանության նկատմամբ ընդդիմադիր կեցվածքով, կոչ է արել ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա, որպեսզի այն չեղարկի անցած ամիս անցկացված ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթել է «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ե՛վ ընդդիմությունը, և՛ Զուրաբիշվիլին պնդում են, որ ընտրությունները կեղծվել են։ Կրեմլից հայտարարում են, որ Վրաստանում ընդդիմության բողոքի ակցիաները նման են Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխության» սցենարին։

ԵՄ-ն և ԱՄՆ-ն անհանգստացած են, որ Վրաստանը շեղվում է արևմտամետ կուրսից ու վերադառնում ՌԴ ուղեծիր, չնայած պնդումներին, որ «Վրացական երազանքը» հայտարարել է՝ գործում է երկրի ինքնիշխանությունն արտաքին միջամտությունից զերծ պահելու նկատառումով։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը համատեղ կոմյունիկեում հայտարարել են, որ անկարգությունները դադարեցնելու՝ Վրաստանի իշխանությունների գործողությունները բացասական հետևանքներ կունենան Եվրամիության հետ հարաբերությունների հարցում:

Բողոքի նոր ալիքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին՝ այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» որոշում կայացրեց Եվրամիությանն անդամակցելու շուրջ քննարկումների մեկնարկը հետաձգել առնվազն մինչև 2028 թվականի վերջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան