Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մանիպուլացնել աշխարհն այնպես, ինչպես դաժանաբար վարվում է իր քաղաքացիների հետ․ Newsweek-ի անդրադարձը COP29-ին

Լուրեր

22.12.2024 | 19:38
Կիրանց-Ոսկեպար ճանապարհին ավտոմեքենա է այրվել
22.12.2024 | 18:07
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
22.12.2024 | 17:37
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է Vietnam Defence Expo-2024-ին
22.12.2024 | 17:12
Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր իշխանության առաջնորդի հետ
22.12.2024 | 16:51
Ընդդիմության բոլոր մեղադրանքները հերքվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցով․ Կոբախիձե
22.12.2024 | 16:28
Գևորգ Պապոյանն ընդունել է մի շարք քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին
22.12.2024 | 15:31
ԱՄՆ զինված ուժերը սխալմամբ խոցել են իրենց կործանիչը
22.12.2024 | 14:48
Պատգամավորները դպրոցականներին ներկայացրել են ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
22.12.2024 | 14:25
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
22.12.2024 | 13:36
Այսօր երեկոյան հնարավոր է թույլ ձյուն
22.12.2024 | 13:00
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
22.12.2024 | 12:54
Էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. ՏԿԵ նախարար
22.12.2024 | 12:29
Տեխասում տղամարդը պիկապով մխրճվել է առևտրի կենտրոն և վրաերթի ենթարկել մարդկանց
22.12.2024 | 11:32
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 22-ի դրությամբ
22.12.2024 | 11:03
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
Բոլորը

Լուսանկարը՝ Արզու Գեյբուլաևայի

Քանի որ գործարարները, կառավարությունների և քաղաքացիական հասարակության համաշխարհային առաջնորդներն այս ամիս հավաքվել են Բաքվում՝ մասնակցելու COP29 կլիմայական համաժողովին, նրանք կարող են գայթակղվել մոլորակի փրկության վրա կենտրոնանալով և անտեսել համաժողովը հյուրընկալողի նողկալի էությունը: Նման ռեալպոլիտիկն իր տեղն ունի, բայց այս դեպքում այն սխալ է։ Այս մասին ասվում է նոյեմբերի 11-ին Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին նվիրված  Newsweek-ի անդրադարձում։

Ըստ հրապարակման՝ ադրբեջանական վարչակարգի նողկալիությունը ոչ միայն ծայրահեղ է, այլև նմանվում է իր տեսակի մեջ ամբարտավանության, որը հանգեցնում է սխալների: Հենց այս պատճառով էլ այս երկիրը ձգտում էր դառնալ կլիմայի 29-րդ համաշխարհային համաժողովի հյուրընկալող՝ ընդամենը շաբաթներ անց այն բանից հետո, երբ 120,000 հայերի էթնիկ զտման ենթարկեց երկար տարիներ վեճի առարկա հանդիսացող Լեռնային Ղարաբաղից։

«Ահա թե ինչու, նույնիսկ կոնֆերանսին ընդառաջ, Բաքուն հասկացնել տվեց, որ նավթային պետություն է, որը կրկնապատկում է հանածո վառելիքի ծախսերը, սրա հետ մեկտեղ, ակնկալելով շրջակա միջավայրի նկատմամբ հոգածությամբ մաքրել իր հեղինակությունը կոնֆերանսի բեմականացման միջոցով։ Յուրաքանչյուր ոք, ով կասկածում է, որ այստեղ տեղի է ունեցել կեղծավորություն, պետք է միայն լսի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 12-ի բացման խոսքը, որը նավթն ու գազն անվանեց՝ «Աստծո պարգև… Երկրներին չպետք է մեղադրել դրանք ունենալու համար, և պետք չի նրանց մեղադրել այդ ռեսուրսները շուկաներ մատակարարելու համար, քանի որ շուկաները ունեն դրա կարիքը»։ Ադրբեջանն աշխարհի ուշադրությունը խնդրեց, և աշխարհը չպետք է դա նրան տրամադրեր՝ հաշվի առնելով, որ, օրինակ, «Թալիբանի» ներկայացուցիչները հրավիրված էին կոնֆերանսին, մինչդեռ ժողովրդավարական Թայվանը՝ ոչ»,- նշվում է հոդվածում։

Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մանիպուլացնել աշխարհն այնպես, ինչպես դաժանաբար վարվում է իր քաղաքացիների հետ։ Աշխարհը պետք է ցույց տա այս բռնապետությանը, որ ինքն էլ կարող է կոշտ խաղալ։ Կոնֆերանսը պետք է օգտագործել ոչ թե օդիոզ ռեժիմը բնապահպանության քողի տակ մաքրելու, այլ դրա վրա ուշադրություն հրավիրելու համար, ասվում է հրապարակման մեջ։

Ադրբեջանը բոլոր չափումներով ու չափորոշիչներով աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկն է: Ըստ Freedom House-ի՝ Ալիևի վարչակարգը 100-ից ընդամենը 7 միավոր է ստացել քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հարցում՝ դասվելով աշխարհի ամենաքիչ ազատ երկրների շարքում՝ Ռուսաստանից և Իրանից ավելի ցածր:

«Սեպտեմբերին Human Rights House-ը նախազգուշացրել է, որ Ադրբեջանի կառավարությունն ակտիվացրել է անողոք բռնաճնշումները քաղաքական և քաղաքացիական հասարակության քննադատների, այդ թվում՝ բնապահպանական խնդիրների վրա կենտրոնացածների նկատմամբ: Ադրբեջանի հարյուրավոր քաղբանտարկյալների թվում են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ առաջնորդները, որտեղ այսօր Ալիևի հրոսակները զբաղված են լքված հայկական մշակութային ժառանգության վայրերը ոչնչացնելու արշավով: Եվ սա՝ չնայած այն բանին, որ Բաքուն լկտիաբար ձևացնում է, թե հավատարիմ է կանաչ ապագային՝ ծրագրելով «Կանաչ Սիլիկոնյան հովիտ» այն տարածքներում, որոնք ինքն ավերել է»,- նշել է հոդվածագիրը։

Ավելին, ըստ NewsWeek-ի, չնայած Հարավային Կովկասում ռազմական գործողությունները ներկայում դադարեցված են, խաղաղության գործընթացը փակուղում է, իսկ լարվածությունը կրկին սրվում է Բաքվի պատճառով։ Բառացիորեն անցած ամիս Ալիևը սադրիչ հայտարարություններով է հանդես եկել՝ Հայաստանին հիշեցնելով այն ավերածությունների մասին, որոնց երկիրը բախվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ և չարագուշակ նախազգուշացումներով, որ Ադրբեջանի «զայրույթը չի հանդարտվի նույնիսկ 300 տարի անց, ուր մնաց՝ 30 տարի հետո»:

Միջազգային կառույցները, ինչպես, օրինակ, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն Ադրբեջանը դասակարգել է որպես մտահոգիչ երկիր՝ դրա գործողությունների պատճառով: Մինչդեռ, Բաքուն անհեթեթորեն փորձում է համաժողովը որակել որպես «խաղաղության COP»։

«Ավելին, կլիմայական խնդիրների հետ կապն ավելի սերտ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Հնարավոր նոր ռազմական էսկալացիան ոչ միայն կբերի ավելի շատ մարդկային տառապանք, այլ նաև կխաթարի արդար կլիմայական անցման հասնելու ջանքերը։ Որպես օրինակ՝ վերցնենք ջուրը։ Ջուրը կրիտիկական կարևորության ռեսուրս է Հարավային Կովկասի համար, նաև գտնվում է հակամարտության սրտում: Կլիմայի փոփոխությունը կխորացնի ջրի սակավությունը տարածաշրջանում՝ մինչև 2040 թվականն անձրևների 52 տոկոս նվազման կանխատեսումների ֆոնին: Իր վերջին տարածքային առաջխաղացումների շնորհիվ Ադրբեջանը ոչ միայն ռազմավարական առավելություն է ստացել, այլև իր վերահսկողության տակ է վերցրել կարևոր ջրային աղբյուրները»,- նշվում է հոդվածում:

COP29-ի մասնակիցները պարտավոր են ճնշում գործադրել՝ Բաքվի ագրեսիվ գործողություններն անհապաղ դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի կնքման համար՝ շեշտը դնելով բոլոր հայ ձերբակալվածների վերադարձի և ազգամիջյան ռազմական գործողությունների դադարեցման վրա: Հոդվածագիրը նշում է, թե կարող է անքաղաքավարի թվալ հյուրընկալող տանտիրոջը պահանջներ ներկայացնելը, իսկ աշխարհաքաղաքականությունը կլիմայի հետ խառնելը՝ ոչ սպորտային: Բայց երկու ասպեկտները, այնուամենայնիվ, փոխկապակցված են, և կոնկրետ այս հյուրընկալողն անհավանական ուշադրություն է դարձնում ծայրահեղությանը:

«Անկարգ հյուրերի նկատմամբ Ադրբեջանի դժգոհությունը չի ազդի ձեռք բերված այլ պայմանավորվածությունների վրա. դա արդեն հենց մասնակիցների խնդիրն է: Իրականում, ռեալպոլիտիկի տեսանկյունից պետք չէ չափից դուրս քաղաքավարի լինել։
Եվ այսպես, այստեղ երկու հարց է առաջանում։ Նախ՝ այս քայլերը կենսական կարևորություն ունեն վստահության ու կայունության ձևավորման համար, որն անհրաժեշտ է տարածաշրջանում նշանակալի կլիմայական համագործակցության համար։ Բայց և, երկրորդ, ավելի լայն տեսանկյունից, առաջընթացի համաշխարհային որոնողները չպետք է թույլ տան իրենց հիմարացնել»,- եզրափակում է հոդվածագիրը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի