Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ադրբեջանցի դիվանագետի կողմից Տիգրան Բալայանին ուղղված մահվան սպառնալիքների մասին

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հրաժարվել է Turan գործակալությանն ի պատասխան պարզաբանել Politico-ի հրապարակումը ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից ԵՄ-ում Հայաստանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Տիգրան Բալայանին ուղղված սպառնալիքները։ Գերատեսչությունը միայն հաստատել է, որ Politico-ն իսկապես շփվել է Ադրբեջանի դեսպանի հետ, և որ նա ասել է, թե այն ամենը, ինչ պնդում է Բալայանը, իբր, կեղծիք է:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն Turan-ի հետ զրույցում վկայակոչել է 2024 թվականի նոյեմբերի 4-ի Politico-ի հրապարակումը, որում Սադիգովը խոսել է, իբր, «հայկական կողմի հերյուրանքների մասին»։

«Մենք լրացուցիչ բացատրություններ չունենք»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ Politico-ն գրել էր, որ Հայաստանի դեսպանությունը պաշտոնական նամակ է ուղարկել Բրյուսելում գտնվող այլ դիվանագիտական ​​ներկայացուցչություններ այն բանից հետո, երբ ՀՀ դեսպանը հայտնել է, որ սպանության սպառնալիքներ է ստացել իր ադրբեջանցի պաշտոնակցից։ Անցյալ շաբաթ դեսպանների շրջանում տարածված նամակում ասվում է, որ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման է ենթարկվել» Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել իր կյանքի նկատմամբ»։

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է Ադրբեջանի դեսպանի կողմից սպառնալիքների մասին տեղեկությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի