Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին․ POLITICO

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ուղարկել Բրյուսելում գտնվող այլ դիվանագիտական ​​ներկայացուցչություններ այն բանից հետո, երբ ՀՀ  դեսպանն ասել է, որ սպանության սպառնալիքներ է ստացել իր ադրբեջանցի գործընկերոջից։ Անցյալ շաբաթ դեսպանների շրջանում տարածված նամակում, որը հայտնվել է POLITICO-ի տրամադրության տակ, ասվում է, որ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման է ենթարկվել» Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել իր կյանքի նկատմամբ»։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել էր Թուրքիայի դեսպանատան կողմից՝ ի պատիվ երկրի ազգային տոնի: Ենթադրվում է, որ դա Անկարայի կողմից հովանավորվող առաջին հանդիպումն էր, որին Հայաստանի դեսպանատուն հրավեր է ուղարկվել 2020 թվականի պատերազմից հետո։

Լրատվամիջոցի հետ զրույցում Սադիգովը հերքել է միջադեպը՝ ասելով, որ նման մեղադրանքները «ծիծաղելի են դառնում»: Նրա խոսքով՝ ընդունելությանը եղել են  «լավ սնունդ, հաճելի մարդիկ», այն «սովորական դիվանագիտական ​​միջոցառում» է եղել։

«Ես տեղյակ չեմ որևէ նամակի կամ մեղադրանքի մասին։ Հայ դիվանագետները կարող են պահանջել այն, ինչ ուզում են»,- ասել է  նա։

Հայաստանի դեսպանությունը հրաժարվել է այլ մեկնաբանություններից: Թուրքիայի դեսպանատունն  էլ անմիջապես չի պատասխանել տեղեկատվության հարցմանը։

Հավելենք, որ անցյալ տարի էլ Սադիգովը  քննադատության էր արժանացել Եվրամիության կողմից սոցիալական ցանցերում գրառման համար, որտեղ նա, կարծես թե, Բալայանի հետ Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատվիրակությանը սպառնացել էր գնդակահարությամբ:

«Ադրբեջանում արտադրված Istiglal IST-14.5 դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մետր արդյունավետ կրակի հեռահարություն»,- գրել էր նա գրառման տակ, որում եվրոպացի պատգամավորների լուսանկարն էր սահմանին։

«Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական ​​սահմանից»,- նշել էր ադրբեջանցի դիվանագետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի