Համաշխարհային պրեմիերա Երևանում․ կներկայացվի «պաստիչո» ժանրի «Լաբիրինթ» օպերան

Լուրեր

05.08.2026 | 12:44
Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը
05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 11:59
ԱՄՆ-ը, Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման համաձայնագրին․ Axios
05.08.2026 | 11:50
Ինչո՞ւ եք 14 տարեկան երեխային տանջում, թողեք՝ մորը տեսնի․ Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի դստեր մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:43
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.08.2026 | 11:40
«Բունուս» սուպերմարկետի գլխավոր տնօրենի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով վարույթ է նախաձեռնվել
05.08.2026 | 11:30
Ավարտվել է բուհական ընդունելությունը․ հայտնի է առաջին կուրսեցիների թիվը
05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
Բոլորը

Հայաստանում կներկայացվի աշխարհում նախադեպը չունեցող «պաստիչո» ժանրի «Լաբիրինթ» օպերան։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 28-ին, 29-ին, 30-ին համաշխարհային պրեմիերա է։ Միջազգային թիմի և տեղի պրոֆեսիոնալ մասնագետների ջանքերով կցուցադրվի օրիգինալ ներկայացում օպերային ժանրում՝ պոստմոդեռնիստական թատրոնի բոլորովին նոր ստեղծագործություն, որը լիովին նոր լիբրետոյի շնորհիվ մեկտեղում է Բախի, Մոցարտի, Ռոսինիի, Դոնիցետիի, Օֆենբախի, Գունոյի, Բիզեի, Չիլեայի, Շարպանտիեի, Սեն-Սանսի, Վերդիի, Կալմանի, Ջենկինսի և շատ այլ կոմպոզիտորների երաժշտությունը:

Լաբիրինթ․ ամենևին էլ պարտադիր չէ, որ այն կապված լինի հրեշ Մինոտավրոսի կամ հին եգիպտական տաճարների խճճված՝ ելքի որևէ հույսից զուրկ ուղիների հետ: Ընդհակառակը, երբեմն դրա անցումներում թափառելը կարող է վերակառուցել գիտակցությունը: Հենց դա էլ պատահում է իր դրամատուրգիայով և կոմպոզիցիայով եզակի՝ «պաստիչո» ժանրի «Լաբիրինթ» օպերայի հերոսների հետ։

Օպերայի մտահղացման և սցենարի հեղինակն Օլեգ Թումանովն է, որը որոշել է մինչև եվրոպական բեմերում ներկայացման հայտնվելն այն առաջինը ցուցադրել իր պատմական հայրենիքում։

«Ինձ համար շատ կարևոր է հատկապես Հայաստանում իրականացնել այս օպերայի բեմադրությունը։ Հայտնի է, որ հայ հանդիսատեսը շատ լավ ճաշակ ունի, և շատ խստապահանջ է։ Վստահ եմ, որ այս եզակի օպերան շատ կսիրվի հայ հանդիսատեսի շրջանում, հատկապես, որ մենք ներկայացնելու ենք վերջին 300 տարվա ընթացքում ստեղծված լավագույն օպերային արիաները»,-նշում է Օլեգ Թումանովը։

Նշենք նաև, որ հատուկ բեմադրության համար պատրաստվում են յուրահատուկ դեկորացիաներ և կոստյումներ, որոնք հանդիսատեսին կտեղափոխեն 17-րդ դար։

Օպերայի երաժշական ղեկավարը և դիրիժորը Դմիտրի Վոլոսնիկովն է, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը, խմբավարը՝ Նարինե Ոսկանյանը։ Ռեժիսոր-խորեոգրաֆն է Իվան Ֆադեևը, իսկ բեմադրող նկարիչը՝ Ելենա Սոլովյովան։ Նախագծի ղեկավարն է Անի Եփրիկյանը։

«Լաբիրինթ»-ում ներգրավված է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը։ Ելույթներով հանդես կգան աշխարհահռչակ Լա Սկալայի, Քովենթ գարդենի, Վերոնայի թատրոնի, Մետրոպոլիտեն օպերայի, ՌԴ Բոլշոյ և Մարիինյան թատրոնների օպերային երգիչները, որոնց թվում են բարիտոն Վասիլի Լադյուկը, տենոր Յարոսլավ Աբաիմովը, բարիտոն Արտյոմ Գարնովը, սոպրանոներ Քրիստինա Գոնցան, Մարիա Բույնոսովան և Քրիստինա Պոնոմարյովան, մեցցո սոպրանո Անաստասիա Լեպեշինսկայան։