Որոշ բուհեր կարող են փակվել․ օրենքի նոր նախագիծը մտահոգել է մասնագետներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բուհերի փակման վտանգ, հարված դրանց ինքնավարությանը, մասնավոր շենքերի յուրացում պետության կողմից․ այսպիսի ռիսկեր են տեսնում կրթության ոլորտի գործիչները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հրապարակվելուց հետո։ Նախագիծը 2 շաբաթով դրվել էր հանրային քննարկման։ Նախաձեռնությունը ԿԳՄՍ նախարարությանն է։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը Factor TV-ի հետ զրույցում ահազանգում է՝ եթե օրենքն ընդունվի, ապա պետական բուհերի կախվածությունը պետական ապարատից կխորանա, իսկ գրեթե բոլոր մասնավոր բուհերը Հայաստանում պարզապես կլուծարվեն։

«Շատ կարևոր է, որ մասնավոր բուհերը պահպանեն իրենց անկախությունը և ինքնավարությունը: Եթե նայենք Հայաստանի բարձրագույն կրթության վերջին 30 տարվա պատմությունը, ամենամեծ առաջադիմությունը կտեսնենք մասնավոր բուհերի մոտ, օրինակ՝ Ամերիկյան համալսարանի, Ֆրանսիականի և այլն, որոնք ահագին աճել են։ Մասնավոր լինելը դրանց տվել է այնպիսի ճկունություն, որը թույլ է տվել անել այն, ինչը չեն կարողանում անել հանրային բուհերը»,- ասում է նա:

Նախագծով բոլոր մասնավոր և հանրային բուհերը, որոնք ունեն 4000-ից պակաս ուսանող, կզրկվեն լիցենզավորումից, ինչից հետո ստիպված կլինեն լուծարվել:

Հայաստանի ամերիկյան համալսարանը, որը մասնավոր, անկախ, համալսարան է, ունի շուրջ 2200 ուսանող, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը՝ 2100 ուսանող, Հայ-ռուսական համալսարանը՝ 3800 ուսանող։

Հյուսիսային համալսարանը, որն ունի 1600 ուսանող, առաջարկում է վերանայել մասնավոր բուհերին առնչվող դրույթը։

«Մենք առաջարկել ենք այս պահին վերապահումով մոտենալ ոչ պետական բուհերին, դրանք ստեղծվել են Խորհրդային միության փլուզումից հետո և հնարավորություն են տվել ստեղծելու ուժեղ մրցակցություն պետական և ոչ պետական բուհերի միջև։ Ուստի ոչ պետական բուհերի ներգրավումը գործընթացի մեջ այս պահին այնքան էլ նպատակահարմար չէ, պետական բուհերը դեռ պետք է ինչ-որ գործընթաց անցնեն, հասկանան՝ արդյո՞ք ակադեմիական քաղաքի ինստիտուտը կկայանա»,- նշում է Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման հարցերի գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը։

Արեգ Դանագուլյանն էլ բերում է Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի օրինակը, որը, չնայած ունի ընդամենը 2300 ուսանող, ինժեներական աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհերից է։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը, մինչդեռ, պնդում է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը նպատակ չի հետապնդում հիմքեր ձևավորելու որևէ բուհի լուծարման համար։

«Օրենքի նախագծով բուհերի լիցենզավորման համար սահմանված պահանջները միտված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև օտարերկրացի ուսանողներին մատուցվող բարձրագույն կրթության ծառայությունների որակի բարձրացմանը, և դրան զուգահեռ՝ ուսանողի փորձառությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը: Լիցենզավորման պայմաններին բավարարելու դեպքում մասնավոր բուհերը կարող են անարգել կերպով շարունակել իրենց գործունեության իրականացումը»,- վստահեցնում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան