ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում որոշել է առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից։

Ըստ հաղորդագրության՝ վարչությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

Նշենք, որ Սրբուհի Գալյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է, համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը։

Factor.am-ի տեղեկություններով՝ այսօր ՔՊ վարչության նիստում քննարկվել են նաև ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Լիանա Ղալթաղչյանի թեկնածությունները։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին ազատման դիմում է ներկայացրել։ ՔՊ-ական պատգամավորները, որոնց թվում են Արփի Դավոյանը, Անդրանիկ Քոչարյանը, Լուսինե Բադալյանը մինչ այդ ստորագրահավաք էին սկսել Մինասյանին հեռացնելու հարցով։ Ստորագրահավաքին միացել էր ընդհանուր 27 պատգամավոր։ Պատգամավորների հիմնավորումն այն էր, որ քաղաքացիները բողոքում են արդարադատության ոլորտում առկա խնդիրներից։

Ի դեպ, նշենք, որ ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը հայտարարել էր, որ նախարարը, իր կարծիքով, պետք է լինի կուսակցական։ Սակայն այս մեկ ամսվա ընթացքում ՔՊ-ն դիտարկեց որոշ կուսակցականների տարբերակները, բայց ի վերջո, կանգ առավ անկուսակցական թեկնածուի վրա։ Արդյո՞ք այս փաստը խոսում է այն մասին, որ Փաշինյանի կուսակիցների շարքում համապատասխան թեկնածու չի եղել։