Իրանը հայտարարել է, որ կօգտվի Իսրայելին պատասխան տալու իր իրավունքից

Լուրեր

20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա, իրեն պարտավորված է համարում արձագանքել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակմանը։ Այս մասին ասված է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողությունները Իրանի մի շարք ռազմական կենտրոնների դեմ և դրանք համարում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում, այն է՝ այլ երկրների տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու սկզբունքը»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարությունում նաև ասվում է, որ «Իրանը, ելնելով օրինական պաշտպանության իր անօտարելի իրավունքից, որն արտացոլված է նաև ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում, իրեն վերապահում է արտաքին ագրեսիայի գործողություններից պաշտպանվելու իրավունք և պարտավորություն»:

Մինչդեռ նշենք, որ որ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա Ջոնաթան Երուշալմին, ասել էր, որ ԱՄՆ-ը Իրանի վրա Իսրայելի հարձակումը համարում է «Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգության ավարտ։ Սրանով պետք է ավարտվի Իսրայելի և Իրանի միջև ռազմական փոխհրաձգությունը»։

Հիշեցնենք, որ Իսրայելի Պաշտպանության բանակը` Ցահալը, այս գիշեր հայտարարել էր Իրանում ռազմական օբյեկտների վրա պատասխան հարձակման մասին։ Ժամեր անց Իրանի ՀՕՊ ուժեը հայտարարություն էին տարածել, նշելով՝ հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության  համակարգի կողմից․ «Որոշ վայրերում սահմանափակ վնաս է հասցվել: Միջադեպի չափը հետաքննվում է»։