Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ նրան բողոքի նոտա է հանձնվել

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Ադրբեջանական կողմը Միխալկոյին բողոքի նոտա է հանձնել հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված «անհիմն ու կողմնակալ հակաադրբեջանական բանաձևի կապակցությամբ»։

Բաքուն խստորեն դատապարտել է հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, ինչպես նաև եվրահանձնակատարի կողմից Եվրախորհրդարանում քննարկումների ժամանակ արված «անհիմն և կողմնակալ հայտարարությունները»։

Նշվում է, թե «ԵՄ տարբեր կառույցների միջոցով Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի շարունակումը, Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարող հայտարարություններն ու քայլերը, միջամտությունը երկրի ներքին գործերին խրախուսում են ռևանշիզմը Հայաստանում և դրանով իսկ վնասում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին»։

«Ադրբեջանը Եվրամիության հետ հարաբերությունները կառուցում է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետության հիման վրա և կոչ է անում ԵՄ-ին՝ խստորեն պահպանել այդ հիմնարար սկզբունքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև ԵՄ-ից պահանջել է զերծ մնալ «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարող, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարող կանխակալ քայլերից, ինչպես նաև երկրի ներքին գործերին միջամտելուց»։

Հավելենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը դատապարտել էր նաև Ադրբեջանի Միլլի Մեջլիսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի