Սևան համայնքի Չկալովկա և Նորաշեն գյուղերում ընթանում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա և Նորաշեն գյուղերում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։

Ինչպես տեղեկանում ենք Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Չկալովկայի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 101 միլիոն 324 հազար 535 դրամ, որի 40 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատմամբ հիմնանորոգել Չկալովկայի 1-ին փողոցի 1-ին նրբանցքը, 1-ին փողոցի 1-ին փակուղին, 3-րդ փողոցի 1-ին նրբանցքը, 4-րդ փողոցի 1-ին նրբանցքը, 5-րդ փողոցը՝ 6551քմ ընդհանուր մակերեսով։

Ասֆալտապատմանը զուգահեռ տեղադրվում  է 837 հատ ջրահեռացման երկաթբետոնե կիսախողովակ:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերից և կավարտվեն այս տարվա ընթացքում։

Նորաշենի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն 67 հազար 825 դրամ, որի 40 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է Նորաշենի կենտրոնական փողոցի 355 գծամետր հատվածի ասֆալտապատում՝ 2649 քմ մակերեսով, մայթերի կառուցում ու ջրահեռացման համակարգի տեղադրում։

Շինաշխատանքները մեկնարկել են սեպտեմբերից և ավարտին կհասցվեն այս տարվա ընթացքում։

Աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է: