Զոռբայության վառ դրսևորում էր․ Քոչարյանը՝ Աղազարյան- Քյարամյան միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Ազգային ժողովում ուժային կառույցների լսումների օրը տեղի ունեցած քննարկումները, որոնք վերածվեցին որոշակի սուր հարցադրումների, իհարկե, հայկական մեդիա եւ պսեվդովերլուծական տիրույթում դարձան հերթական շոուն, որին ամեն մեկն իր քիմքին հարիր քաղաքական գնահատական տվեց։ Բայց որևէ առողջ, իրական վերլուծություն կարծես թե չկա։ Իսկ իրականում տեղի ունեցածը ներկա ժամանակների անցնող և գալիք բարքերի բախումների, պառլամենտարիզմի, կառավարման ու կադրային համակարգի առողջացման և «զոռբայության» բախումների վառ դրսեւորում էր․ ԱԺ հայտարարությունների ժամանակ ելույթ ունենալիս ասաց իշխող խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

«Իրականում գաղտնիք չէ, որ արժեքաբանական տեսանկյունից մեր երկրում միշտ եղել են որոշակի խնդիրներ, հատկապես՝ ուժային կառույցներում, որտեղ ուժայինները ԽՍՀՄ-ից ժառանգած արժեքաբանությամբ, 1990-ականների ծանր շրջանի դրսևորմամբ, Արցախյան առաջին պատերազմի հետևանքով որոշակի ինքնուրույնության, պետության մեջ պետություն լինելու կամ առնվազն անձեռնմխելի բաստիոններ լինելու սկզբունքներով են ապրել։

2018 թ. հեղափոխությունից հետո մենք փորձեցինք հիմք դնել ժողովրդավարության, իսկ սահմանադրորեն ամրագրված պառլամենտալիզմն իր տեղն ու դերը փորձեց ամրագրել։ Պարզ է, որ բոլոր ոլորտներում էլ կան բոնապարտիզմի բարքերը նախընտրող դիմադրողներ, ովքեր «կոմֆորտ զոնաներից» դուրս չեն գալիս։ Խնդիրը կոնկրետ անձանց մեջ չէ.հաճախ ուսադիրներով շատ երիտասարդներ թռիչքային կարիերա ունենալիս իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում։ Խնդիրը կոնկրետ Արգիշտի Քյարամյանի հետ կապված չէ, խնդիրը Աղազարյանի հետ կապված չէ, կամ՝ անձնավորված ինչ-որ բանավեճերի ու անձնական հաշիվների։ Խնդիրը նրանում է, որ ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, պառլամենտալիզմի ճանապարհը, որը, սակայն, շատ փշոտ է: ՀՀ-ում ամենաբարձր քաղաքական պաշտոնյաներից միայն ՀՀ վարչապետն է, ով մշտապես գալիս է պառլամենտ, մասնակցում լսումներին, ընդիմությունից ու լրագրողներից լսում հաճախ ծանր հարցեր, տալիս պատասխաններ: Երբեմն լինում են քարկոծումներ ու ծանր քննադատություններ, սակայն ժողովրդավարությունը հենց դա է։ Սա է պառլամենտարիզմը, իրական ժողովրդավարությունը, և բոլոր պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն այս միջավայրում աշխատելու։ Պառլամենտը Հայաստանի պետականության հիմնասյունն է, որտեղ գալը ամոթ չէ: Մեզնից շատերն են խուսափում պառլամենտական լսումներից: Տեղակալներին ուղարկելով և անհասանելի լինելով ուժեղ ղեկավար չեն դառնում։ Ալեն Դալեսը, Էդգար Հուվերն ու Ռոբերտ Մակնամարան են հաշվետվություն տվել ամերիկյան Կոնգրեսում։

ՀՀ երրորդ հանրապետության պառլամենտում հաշվետվություն է տվել ՀՀ պաշտպանության նախարար եւ վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Պառլամենտը քաղաքական վերահսկողության բարձր աստիճան է, քաղաքական հավասարակշռության ինստիտուտ է։ Պառլամենտական լսումներն, անկախ ամեն ինչից, հաջողված են լինում, անկախ ամեն ինչից՝ ծառայում են իրենց նպատակին, քանի որ այդ լսումների արդյունքում ձևավորվում է թափանցիկություն, ժողովուրդը տեսնում ու լսում է իրական խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Ցանկացած գերատեսչության ղեկավար կամ ոլորտի պատասխանատու իր ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների, հատկապես՝ խնդիրների համար պետք է հաշվետվություն տա պառլամենտին, հասարակությանը, լրագրողներին եւ այլն։ Կարծես թե մենք ձևավորել ենք բավական լավ ավանդույթներ՝ տարբեր պաշտոնյաների, դատավորների, պետական այլ պաշտոնյաների նշանակումներից առաջ պառլամենտական լսումներ ենք անցկացնում։ Նույնիսկ եղել է դեպք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետք է նշանակվեր պառլամենտական լսումներից հետո միայն։ Սրանք ավանդույթներ են, որ երբեք չեն եղել ՀՀ-ում և սրանք են, որ պառլամենտարիզմի դասական ինստիտուտների միջոցով կայացնում են իրական, ժողովրդավարական պետություն։ Այս պարագայում ցանկացած պետական պաշտոնյա պետք է հասկանա, որ քննադատելը շատ նորմալ է։ Պետք է պատրաստ լինել լսելու ռեպլիկներ, սուր քննադատություններ։ Քաղաքական ընտրովի իշխանությունները հաճախ ենթարկվում են ծաղրի։ Հայաստանի Հանրապետությունը վերջին հինգ-վեց տարում այս ուղղությամբ դժվարին ճանապարհ է անցել։ Անխոս, կան ձեռքբերումներ, որոնք իրավունք չունենք կորցնել, սակայն հարկավոր է խորացնել այս ավանդույթները և ընդլայնել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր նշանակվելուց առաջ պետք է գան ՀՀ ազգային ժողով և համապատասխան հանձնաժողովներում ներկայացնեն իրենց ծրագրերը, լսեն սուր հարցեր ու տան համապատասխան պատասխաններ, և նշանակվեն այդ պաշտոններում՝ Պառլամենտն ընդունելով որպես գործընկեր և դպրոց։ Պառլամենտարիզմի մեծ ավանդույթ ունեցող երկրները հենց այդպես են նշանակում ոչ միայն գերատեսչությունների ղեկավարներին, այլև բազում այլ առանցքային պաշտոնյաների: Հենց այդպես է ձևավորվում պատասխանատվությունն ու քաղաքական հասունությունը։

Անշուշտ, պառլամենտականներն էլ պետք է իրենց տեղում լինեն եւ պատրաստ լինեն աշխատել, խոսել, պահանջել, օրենքներ մշակել, ոչ թե լինել գործադիրի հետ միշտ համաձայնվողներ, կամ տաքուկ տեղ նստածներ, ովքեր մեկ տարվա ընթացքում մեկ ելույթ անգամ չեն ունեցել, մեկ օրենքի քննարկման անգամ չեն մասնակցել լիագումար նիստերից դուրս։

ՀՀ պետականության հզորացումը ժողովրդավարության լիարժեք հաստատումն է, օրենքի գերակայությունն ու թափանցիկությունը»