COP29-ը և Ադրբեջանի հեղինակության մաքրումը․ Financial Times-ի անդրադարձը

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Հաջորդ ամիս Ադրբեջանի կողմից COP29 համաժողովի հյուրընկալումը նշանակում է, որ կլիմայական համաժողովն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ ավտորիտար պետությունում, որն ունի մարդու իրավունքների հարցերով կասկածելի հեղինaկություն, և երկրորդ տարին՝ նավթային պետությունում: Ապահովելու համար, որ զարգացող երկրները և, իհարկե, հանածո վառելիք արտադրողները կլիմայի փոփոխության գլոբալ լուծման մաս կազմեն, կարևոր է, որ նրանք կարողանան պատասխանատվություն ստանձնել COP-ի համար։ Սակայն Եգիպտոսից և Արաբական Միացյալ Էմիրություններից հետո Ադրբեջանը, որտեղ 2003 թվականին նախագահի պաշտոնում հորը հաջորդել է ավտոկրատ Իլհամ Ալիևը, կարծես, հույս ունի, որ միջոցառման կազմակերպումը կարող է մաքրել իր հեղինակությունը: Այս մասին ասվում է Financial Times-ի անդրադարձում։

«Այս տարվա COP-ը տեղի է ունենում ընդամենը 14 ամիս այն բանից հետո, երբ Ադրբեջանը որոշեց ուժով լուծել երեք տասնամյակ տևած տարածքային վեճը հարևան Հայաստանի հետ: Ադրբեջանական զորքերը կայծակնային հարվածով գրավեցին Լեռնային Ղարաբաղը՝ իր սահմաններում գտնվող հայաբնակ անկլավը։ Ռուս խաղաղապահները հիմնականում հայացքը թեքեցին։ Շրջանի ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, վտարվեց։ Առնվազն 23 հայ քաղբանտարկյալ դեռևս գտնվում է Ադրբեջանում»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի զիջումների է գնացել Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ գործարքը ապահովելու հույսով, մասնավորապես, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը։

Ադրբեջանը COP29-ն անցկացնելու պատվին արժանացավ միայն այն բանից հետո, երբ Հայաստանը վերացրեց վետոն 32 հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց: Սակայն Երևանը Բաքվին մեղադրում է հիմնականում համաձայնեցված խաղաղ համաձայնագրի ստորագրումը բազմիցս ձգձգելու մեջ:

«Մտահոգիչն այն է, որ օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցելությունից հետո Մոսկվան ազդարարել է Բաքվի հավակնություններին աջակցելու մասին՝ ստեղծելու ցամաքային միջանցք, որը կապում է Ադրբեջանն իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ, որը սահմանակից է Թուրքիային: Սա կանցնի հարավային Հայաստանի տարածքով և, փաստորեն, կփակի Իրանի հետ սահմանը, որը մատակարարման հիմնական ուղին է: Երևանում շատերը վախենում են, որ Ալիևը չի հրաժարվել ռազմական հավակնություններից բուն Հայաստանի նկատմամբ, որը նա անվանում է «Արևմտյան Ադրբեջան»: Բաքվի պաշտոնյաները հերքում են նման մտադրությունները»,- ընդգծում է լրատվամիջոցը։

Սակայն Ալիևը, որը փետրվարին տարել է հինգերորդ հաղթանակը ընտրություններում, կարծես, անհանգստացած է: Իրավապաշտպան խմբերն անցյալ շաբաթ կոչ են արել ճնշում գործադրել Բաքվի վրա՝ դադարեցնելու քննադատների, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումը, որն իրականացվում է COP-ից առաջ:

Տեղի իրավապաշտպանների գնահատմամբ՝ երկրում կա շուրջ 300 քաղբանտարկյալ։ Human Rights Watch-ը նաև մատնանշել է «զգալի թերություններ և անորոշություններ» Ադրբեջանի՝ ընդունող երկրի համաձայնագրի արտահոսքի պատճենում։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Ադրբեջանը, որը խոստանում է «COP-ի խաղաղություն», պետք է համապատասխանի այդ ոգուն՝ նախքան դրա մեկնարկը խաղաղության պայմանագիր ստորագրելով Հայաստանի հետ:

«Միջազգային կառավարությունները և մասնակիցները պետք է օգտվեն հնարավորությունից՝ ճնշում գործադրելու ընդունող երկրի վրա նրա դեմոկրատական ​​վարքագծի  հետ կապված։ Նրանք և ՄԱԿ-ի կլիմայի թևը պետք է ապահովեն, որ իրավունքները հարգվեն համաժողովի ընթացքում»,- նշում է FT-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի