Մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը։ Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հանձնաժողովի դրական եզրակացությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ․ Բաղրամյան պողոտա 26 հասցեի բնակելի շենքը (1949-1951 թթ.) և Մ․ Բաղրամյան պողոտա 5 հասցեի բնակելի տունը (1947-1950-ական թթ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ։ Տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ են ստացել նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երկաթուղային կայարանի շենքը (1959-1962 թթ.) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Երաժշտություն» քանդակը (1978 թ.)։ Եվս ութ պատմամշակութային օբյեկտներ ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ։ Դրանք են՝ Էրեբունի վարչական շրջանի Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն-3»-ը (1980-ական թթ.), Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի «Մանկուք» գյուղատեղիի (3.98.13) տարածքում հայտնաբերված 6 խաչքարերը, որոնք թվագրվում են 13-16-րդ դդ․ և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Ծաղկունյաց հրապարակի ասֆալտապատման աշխատանքների ժամանակ հայտնաբերված 13-14-րդ դդ. խաչքարը։

Քննարկվել է նաև Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների 27 նախագիծ, այդ թվում՝ Երևան քաղաքի Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն». Պանթեոն-1, 1940-ական թթ. (պետ. ցուցիչ՝ 1.5.6.1), Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն». Պանթեոն-2, 1980-ական թթ. (պետ. ցուցիչ՝ 1.5.6.2) և Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն». Պանթեոն-3, 1980-ական թթ. (պետ. ցուցիչ՝ 1.5.6.3), Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԱՄՐՈՑ «ԱԼԵՀԵՐԻ», Ք.ա II հազ. II կես (պետ. ցուցիչ՝ 5.1.3), Դամբարանադաշտ, Ք.ա. II-I հազ. (պետ. ցուցիչ՝ 5.1.3.1), Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ամրոց Կարմիր բերդ (պետ. ցուցիչ՝ 6.29.1) և Սոլակ գյուղի Վանական համալիր Մայրավանք, VII- XIV դդ. (պետ. ցուցիչ՝ 6.60.9) հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։