Առանց մաքսատուրքի Էլեկտրամոբիլների ներմուծման 7400 քվոտան լրացել է, ավելացվեց պահուստային 600-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հոկտեմբերի 1-ի դրությամբ արդեն Հայաստան է ներկրվել 7 400 էլեկտրոմոբիլ, և ներկրողներն օգտվել են ԵՏՄ-ի քվոտայով սահմանված էլեկտրամոբիլների ՝ առանց մաքսատուրքի ներմուծման արտոնությունից։ Կառավարությունը 1 տարվա համար սահմանված 8000 սահմանաչափի 600-ը նախատեսել էր միայն դիստրիբյուտորական պայմանագրերով աշխատող ընկերությունների համար, սակայն կառավարության այսօրվա նիստում նոր որոշում կայացվեց։
«Այս տարվա էլեկտրամոբիլների քվոտան վերջացել է, սակայն առաջարկվում է մնացած 600-ի դեպքում էլ պահպանել արտոնյալ կարգավիճակը` 0 տոկոս մաքսատուրք, սակայն պայմանով` ով շուտ հասավ մաքսակետ ու ձևակերպումներն արեց, նա էլ կօգտվի այդ արտոնությունից»,- հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով` նախորդ տարիներին երբեք էլեկտրամոբիլների նման պահանջարկ չի եղել, սակայն այս տարի աննախադեպ ակտիվություն է եղել և, ըստ էության, հոկտեմբերի 1-ի դրությամբ 7400 սահմանաչափն ամբողջովին սպառվել է։ Պապոյանը նշեց, որ ներմուծողների 74.1 տոկոսը եղել են ֆիզիկական անձինք։
«էլեկտրամոբիլներից 600-ը պահվել է, որպեսզի այն ընկերությունները, որոնք դիլերական, դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա են պաշտոնական ներկայացուցիչներից իրականացնում ներմուծում, կարողանան, ըստ էության, իրենց ապահովագրել ու անխոչընդոտ ներմուծում անել»,- հայտարարեց նախարարը։
Էլեկտրամոբիլների քվոտավորումը ՀՀ-ում գործում է 2019 թվականից։ ՀՀ կառավարության որոշմամբ` այս մեքենաներն ազատված են նաև 20 տոկոս ԱԱՀ-ից։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ 2025-ից հետո էլեկտրական մեքենաների համար արտոնյալ ռեժիմ ու քվոտա ստանալը ԵԱՏՄ-ում բավականին դժվար է լինելու, քանի որ Ղազախստանը, Ռուսաստանը, նաև Ղրղզստանը պլանավորում են էլեկտրոմոբիլների արտադրության լոկալիզացիա։

Մանրամասները՝ տեսանյութում։