ՔՊ-ում երկու հոգի է կողմ քվեարկել Արփի Դավոյանի նախարար դառնալուն․ նրա թեկնածությունը չի հաստատվել

Լուրեր

10.10.2024 | 14:25
ԼՂ-ից բռնի տեղահանվածներն իրենց ավտոմեքենաները կարող են գրանցել արտոնյալ ընթացակարգով
10.10.2024 | 14:16
Հարիսն իր քարոզարշավի ընթացքում ռեկորդային տեմպերով 1 միլիարդ դոլար է հավաքել. NYT
10.10.2024 | 14:07
ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում․ քաղաքապետարանի խոսնակ
10.10.2024 | 14:02
Կառավարության որոշմամբ ՊՊԾ-ի նոր շենքի կառուցման ծախսերը կնվազեն 17 մլն 477 հազար դրամով
10.10.2024 | 13:56
Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահ»-ի երկու հրամանատարների «ոչնչացնելու» մասին
10.10.2024 | 13:49
Զելենսկին Լոնդոնում է․ բանակցություններ են ընթանում Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ
10.10.2024 | 13:47
Բադասյանը` Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող կոկաինի ոչնչացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2024 | 13:36
ՌԴ-ում Յակ-130 մարտական ​​ուսումնական ինքնաթիռ է կործանվել
10.10.2024 | 13:27
ՄԻՊ-ը` արդարադատության նախարար նշանակվելու տեղեկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2024 | 13:17
Առանց մաքսատուրքի Էլեկտրամոբիլների ներմուծման 7400 քվոտան լրացել է, ավելացվեց պահուստային 600-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2024 | 13:09
Նոր մանրամասներ՝ Իջևան-Դիլիջան-Երևան միկրոավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին 
10.10.2024 | 13:06
Ադիգեայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո ռազմական օդանավակայանում հրդեհ է բռնկվել
10.10.2024 | 13:03
Մեքենան բախվել է ծառին. վարորդը մահացել է
10.10.2024 | 12:54
Արարատի մարզի Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամուրջը հիմնանորոգվում է
10.10.2024 | 12:42
Թուրքիան իր քաղաքացիներին նավերով տարհանել է Լիբանանից
Բոլորը

Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կադրային բնույթի հարցեր։ Տեղեկությունը հայտնում է իշխող ուժի ֆեյսբուքյան էջը։

Factor.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել նիստից։ Մասնավորապես, քննարկվել է նաև արդարադատության նախարարի թեկնածության հարցը և ՔՊ-ականները որևէ որոշման չեն եկել։ Այս տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան հաստատեց նաև կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ «Այս պահին վարչության կողմից հաստատված նախարարի թեկնածու չկա»,- ասաց նա։

Factor.am-ին հայտնի դարձավ, որ շրջանառվող բոլոր թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել, իր թեկնածությունը թողել է միայն պատգամավոր Արփի Դավոյանը։ Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ նրա թեկնածությանը երկու հոգի է կողմ քվերակել՝ Վահագն Ալեքսանյանն ու Սուրեն Պապիկյանը։ Այս տեղեկության վերաբերյալ Վահագն Ալեքսանյանն ասաց, որ հրապարակված հաղորդագրությանը ոչինչ չի կարող ավելացնել։

Նշենք, որ նախարարի պաշտոնի համար բազմաթիվ անուններ էին շրջանառվում՝ ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյան, Սիսակ Գաբրիելյան, Արուսյակ Ջուլհակյան, փաստաբան Տիգրան Եգորյան, ՄԻՊ Անահիտ Մանասյան։ ԱԺ-ում Արփի Դավոյանն էր հայտարարել, թե նախարարը պետք է ՔՊ անդամ լինի։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին ազատման դիմում է ներկայացրել։ ՔՊ-ական պատգամավորները, որոնց թվում են Արփի Դավոյանը, Անդրանիկ Քոչարյանը, Լուսինե Բադալյանը մինչ այդ ստորագրահավաք էին սկսել Մինասյանին հեռացնելու հարցով։ Ստորագրահավաքին միացել էր ընդհանուր 27 պատգամավոր։ Պատգամավորների հիմնավորումն այն էր, որ քաղաքացիները բողոքում են արդարադատության ոլորտում առկա խնդիրներից։

Նարեկ Կիրակոսյան