Թուրքիան իր քաղաքացիներին նավերով տարհանել է Լիբանանից

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Թուրքիան Լիբանանից տարհանել է իր քաղաքացիներին։ Արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների  համակարգմամբ Իսրայելի հարձակման տակ գտնվող Լիբանանից Թուրքիա են տեղափոխվում խաղաղ բնակիչներ, որոնց մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Երկրի ռազմածովային ուժերի TCG Bayraktar և TCG Sancaktar նավերը, որոնք նախօրեին մարդասիրական օգնություն են տեղափոխել Լիբանան, այն բեռնաթափել են Բեյրութի նավահանգստում: Ուղեբեռի ստուգումից հետո մարդկանց տեղափոխել են նավեր։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը սոցիալական ցանցի իր միկրոբլոգում նշել է, որ քաղաքացիների տարհանման նավերը շարժվում են դեպի Թուրքիա։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումով մեր նավերը, որոնք անվտանգ տարհանել են Լիբանանի մեր քաղաքացիներին և մարդասիրական օգնություն հասցրել եղբայրական Լիբանանին, լքել են Բեյրութը և մեկնել Մերսին։ Մեր երկիրը կշարունակի օգնության ձեռք մեկնել տարածաշրջանի ժողովրդին տարածաշրջանում Իսրայելի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում և ամեն քայլ կձեռնարկի արտերկրում գտնվող իր քաղաքացիների կյանքի և ունեցվածքի անվտանգությունը պաշտպանելու համար»,-նշել է Ֆիդանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի