Ադիգեայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո ռազմական օդանավակայանում հրդեհ է բռնկվել

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Ադիգեայի ղեկավար Մարատ Կումպիլովը հայտնել է, որ Մայկոպը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, հրդեհ է բռնկվել։ Նրա խոսքով՝ Ռոդնիկովո գյուղի բնակիչներին տարհանում են և տեղավորում Խանսկայա կայանում, գրում է Meduza-ն։

Կումպիլովի պնդմամբ՝ հարձակման հետևանքով տուժածներ չկան։

Astra տելեգրամ ալիքը պնդում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մայկոպի մերձակայքում գտնվող Խանսկայա ռազմական օդանավակայանի վրա։ Ռոդնիկովոն գտնվում է դրանից մեկ կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա։ ՆԱՍԱ-ի հրդեհային մոնիթորինգի համակարգի համաձայն, որին վկայակոչում է Astra-ն, օդանավակայանի մոտ հրդեհ է գրանցվել։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը մի քանի շրջաններում ոչնչացրել և որսացել են 92 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 47-ը խոցվել է Կրասնոդարի երկրամասում:

Նշվում է, որ ևս 12 անօդաչու թռչող սարք գիշերը խոցվել է Կուրսկի շրջանի, 9-ը՝ Ռոստովի, 4-ը՝ Բրյանսկի, 2-ական Բելգորոդի և Ղրիմի, 1-ը՝ Վորոնեժի շրջանի, 15-ը՝ Ազովի ծովի վրա։ Հաղորդվում է, որ հարձակումների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի