Վերանայել առանց վիզայի ռեժիմը, Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել․ ԵԽ-ն Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Լուրեր

07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Բոլորը

Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել, որը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին անհապաղ պատժամիջոցներ կիրառել երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության  հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, իսկ Եվրահանձնաժողովին՝ գնահատել Վրաստանում ընդունված օրենքների ազդեցությունը («օտարերկրյա գործակալների մասին» օրենքը) վիզայի ազատականացման ռեժիմի ցուցանիշների իրականացման վրա։

Բանաձևին աջակցել է Եվրախորհրդարանի 495 պատգամավոր, դեմ է եղել 73, ձեռնպահ՝ 86 անդամ։

Հինգ քաղաքական խմբերի կողմից համաձայնեցված փաստաթղթում Եվրախորհրդարանը «խորը մտահոգություն է հայտնել Վրաստանում ժողովրդավարության հետընթացի կապակցությամբ, որը տեղի է ունեցել այս տարվա ընթացքում, հատկապես՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, խստորեն դատապարտում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքների ընդունումը, ինչպես նաև Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները»։

Վրաստանի իշխող կուսակցության քայլերը, ըստ Եվրախորհրդարանի պատգամավորների, «գործիքներ են, որոնք օգտագործվում են կառավարության կողմից խոսքի ազատությունը ոտնահարելու, լրատվամիջոցների գրաքննության, քաղաքացիական հասարակության և հասարակական սեկտորի քննադատական ​​ձայների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու կամ բնակչության խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար», ինչպես նաև դրանք «անհամատեղելի են ԵՄ արժեքների և ժողովրդավարական սկզբունքների հետ, հակասում են Վրաստանի ԵՄ ինտեգրման հավակնություններին, վնասում են Վրաստանի միջազգային հեղինակությունը և վտանգի տակ են դնում երկրի եվրատլանտյան ինտեգրումը»:

Բանաձևում ասվում է, որ քանի դեռ վերը նշված օրենսդրությունը չեղյալ չի հայտարարվել, ԵՄ-ի հետ Վրաստանի հարաբերություններում առաջընթացն անհնար է։

«Եվրախորհրդարանը ցավում է, որ Վրաստանը, որը ժամանակին եվրաատլանտյան նկրտումներով ժողովրդավարական առաջընթացի առաջատարն էր, զգալի ժողովրդավարական հետընթաց է ապրում»,- ասվում է փաստաթղթում։

Եվրախորհրդարանը կոչ է անում գնահատել վիճահարույց օրենքների ազդեցությունը Վրաստանի՝ վիզային ռեժիմի ազատականացման չափանիշներին համապատասխանելու վրա, հատկապես հիմնարար իրավունքների առումով, «որը Եվրամիության հետ վիզայի ազատականացման քաղաքականության ամենակարևոր բաղադրիչն է»։

Բացի այդ, Եվրախորհրդարանը «դատապարտում է վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը ներկայիս քաղաքական ճգնաժամում և երկրի եվրատլանտյան կողմնորոշումը խաթարելու ևս մեկ փորձը՝ հօգուտ Ռուսաստանի շրջադարձի, նաև կրկնել իր կոչը Եվրոպական խորհրդին և ԵՄ-ի ժողովրդավարական գործընկերներին՝ անհապաղ և նպատակաուղղված անձնական պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի դեմ՝ Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման գործում նրա դերի համար»:

Բանաձևը կոչ է անում հումանիտար նկատառումներով «անհապաղ և անվերապահ ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ արտերկրում բուժում ստանալու համար»։

Եվրախորհրդարանը «վրացական կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի, շարունակել օկուպացված տարածքները չճանաչելու իր նախկին քաղաքականությունը և կատարել արդյունավետ միջոցներ ապահովելու իր պարտավորությունը՝ խուսափելու համար եվրոպական պատժամիջոցների շրջանցումից, նաև կոչ է անում Վրաստանի կառավարությանը լիովին համապատասխանել ԵՄ արտաքին քաղաքականությանը և Ռուսաստանի նկատմամբ ԵՄ ռազմավարությանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի