Գազայի դեմ Իսրայելի պատերազմից մեկ տարի անց Թուրքիան խստացնում է հռետորաբանությունը, սակայն շարունակում առևտուրը Թել Ավիվի հետ․ անդրադարձ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Մինչ Իսրայելի պատերազմը Գազայի հատվածում երկրորդ տարին է թևակոխում, Թուրքիան ուժեղացնում է հրապարակային դատապարտումները․ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Մինչդեռ զեկույցները ցույց են տալիս, որ երկու երկրների միջև առևտուրը շարունակում է աշխուժանալ և հիմնականում իրականացվում է երրորդ կողմի ուղիներով, ներառյալ՝ Պաղեստինով, գրում է Turkish Minute-ը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որը հանգեցրել է մոտ 1200 իսրայելցիների մահվան, Իսրայելն ինտենսիվ ռազմական արշավ է սկսել Գազայի դեմ: Թուրքիան՝ Իսրայելի ամենաակտիվ քննադատներից մեկը, խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում: 2024 թվականի մայիսին թուրքական կառավարությունը հայտարարել է դեպի Իսրայել արտահանումը դադարեցնելու մասին։ Էրդողանը բազմիցս մեղադրել է Իսրայելին «ցեղասպան պահվածքի» մեջ և համեմատել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմի գործողությունները նացիստական ​​Գերմանիայի գործողությունների հետ։

Այնուամենայնիվ, մինչ պաշտոնական տվյալները ցույց են տալիս Իսրայել ուղղակի արտահանման գրեթե դադարեցում, Պաղեստինի հետ առևտուրն աննախադեպ մակարդակի է հասել՝ հարցեր առաջացնելով՝ արդյո՞ք ապրանքները փոխադրվում են Իսրայել: Թուրքիայի արտահանողների ասամբլեայի (TİM) տվյալները ցույց են տալիս թուրքական արտահանման զգալի աճ դեպի Պաղեստին։

TİM-ի տվյալների համաձայն՝ սեպտեմբերին թուրքական արտահանումն Իսրայել անկում է ապրել 100 տոկոսով, ընդ որում, Իսրայել ուղարկված ապրանքների արժեքը 2023 թվականի սեպտեմբերի 460,3 միլիոն դոլարից նվազել է՝ 2024 թվականի սեպտեմբերին հասնելով ընդամենը 1200 դոլարի։ Տարեկան տվյալները ցույց են տալիս Իսրայել արտահանման 65,3 տոկոս անկում՝ 2023 թվականի առաջին 9 ամիսների 4,07 միլիարդ դոլարից մինչև 2024 թվականի նույն ժամանակահատվածում 1,41 միլիարդ դոլար:

Ի հակադրություն այս ամենի՝ թուրքական արտահանումը Պաղեստին նույն ժամանակահատվածում աճել է ավելի քան 1000 տոկոսով: Միայն 2024 թվականի սեպտեմբերին Թուրքիան Պաղեստին է արտահանել 167,7 միլիոն դոլարի ապրանք՝ 2023 թվականի սեպտեմբերի 13,8 միլիոն դոլարի համեմատ, ինչը 1113 տոկոսով ավելի է։ Մինչ օրս դեպի Պաղեստին արտահանումը 2023 թվականի 91,3 միլիոն դոլարից աճել է՝ 2024 թվականին հասնելով 571,2 միլիոն դոլարի (525,8 տոկոս աճ):

Պաղեստինի հետ առևտրի այս կտրուկ աճը, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պողպատը, ցեմենտը, տեքստիլը և էլեկտրոնիկան, ենթադրություններ են առաջացրել, որ թուրքական ապրանքները կարող են Իսրայել մուտք գործել Պաղեստին արտահանման քողի տակ:

Պաղեստինյան մաքսակետերը, որոնք հիմնականում վերահսկվում են Իսրայելի կողմից, թույլ են տալիս ապրանքներ մտցնել Իսրայել՝ չխախտելով առևտրի պաշտոնական արգելքը։ Առաքման փաստաթղթերում հաճախ նշվում է Պաղեստինը որպես ստացող երկիր՝ թույլ տալով թուրքական ապրանքներին մուտք գործել իսրայելական շուկաներ՝ առանց ուղղակիորեն խախտելու էմբարգոն: Առևտրի այս դինամիկան քննադատության է ենթարկվում ընդդիմադիր գործիչների և առևտրի վերլուծաբանների կողմից, որոնք պնդում են, որ թուրքական կառավարությունը համերաշխություն է պահպանում պաղեստինցիների հետ, մինչդեռ շարունակում է բիզնես վարել Իսրայելի հետ:

«Չնայած հրապարակային հայտարարություններին՝ առևտուրը չի դադարել։ Պաղեստինն օգտագործվում է որպես դարպաս դեպի Իսրայել թուրքական ապրանքների համար, հատկապես՝ կարևոր ոլորտներում, ինչպիսիք են շինարարական նյութերը և տեքստիլը»,- նշում է հետաքննող լրագրող Մեթին Ջիհանը։

Նա, վկայակոչելով Marinetraffic-ի համաշխարհային նավագնացության հետախուզության վերջին տվյալները, ասում է, որ այն ամիսների ընթացքում, երբ Թուրքիան հայտարարել է Իսրայելի հետ առևտրի արգելքի մասին, 88 թուրքական նավ խարիսխ է գցել Իսրայելի նավահանգիստներում, ևս առնվազն չորսը ներկայում ուղևորվում է:

Լրագրողը, վկայակոչելով ոլորտի փորձագետներին, ասում է, որ ապրանքները, որոնք պիտակավորված են որպես Պաղեստինի համար նախատեսված, մտնում են Իսրայել Թել Ավիվի  կողմից վերահսկվող մաքսակետերով անցնելուց հետո: Հասնելով նավահանգիստներ՝ ապրանքները մատակարարվում են իսրայելական բիզնեսներին։

Էրդողանի հռետորաբանությունն Իսրայելի դեմ վերջին ամիսներին ակտիվացել է, քանի որ Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ Իսրայելի  ծավալապաշտական նպատակներն ի վերջո կարող են տարածվել դեպի Թուրքիա: Սեպտեմբերին Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթում Էրդողանն ասել է, որ Նեթանյահուի վարչակազմը ձգտում է ընդլայնել վերահսկողությունն Անատոլիայի որոշ մասերի վրա:

Լրատվամիջոցը նշում է, որ ամեն դեպքում Թուրքիան և Իսրայելը մնում են տնտեսապես փոխկապակցված: Դիվանագիտական ​​կապերն ամբողջությամբ չեն խզվել, և առանցքային առևտրային համաձայնագրերը, ինչպիսին է 2022 թվականի ավիացիոն գործարքը, ուժի մեջ են մնում: Ըստ անվտանգության աղբյուրների՝ երկու երկրների հետախուզական համագործակցությունը նույնպես շարունակվում է կուլիսներում։

Քննադատներն Էրդողանին մեղադրում են իրավիճակը ներքաղաքական շահերի համար օգտագործելու և հակաիսրայելական հռետորաբանություն օգտագործելու համար՝ մոբիլիզացնելու ազգայնական աջակցությունը Թուրքիայում տնտեսական դժվարությունների ֆոնին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի