Անցիր փորձությունները և ստացիր բաժնետոմս նվեր. Ամերիաբանկը Դիջիթեքում ներկայացնում է Myinvest հարթակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

«Ամերիաբանկը» Երևանում անցկացվող «ԴիջիԹեք Էքպո 2024»-ի ֆինթեք գործընկերն է, ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով: Այն հնարավորություն է տալիս րոպեների ընթացում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել ինչպես հայկական, այնպես էլ` ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում ու արտաբորսայական շուկաներում:
««ԴիջիԹեքում» ներկայացնում ենք MyInvest ներդրումային հարթակը, որը հնարավորություն է տալիս մի քանի պարզ քայլերի հաջորդականությամբ բացել օնլայն բրոքերային հաշիվ և հասանելիություն ստանալ 30-ից ավել շուկաներին և 25000-ից ավելի ներդրումային գործիքներին՝ սկսած պարտատոմսերից մինչև բաժնետոմսեր ու ներդրումային ֆոնդեր»,- նշում է «Ամերիաբանկի» արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։
«Ամերիաբանկի» բրոքերային ծառայության ղեկավար Արտուշ Ենգիբարյանը հավելում է․ սա միակն է Հայաստանում, որ ներառում է թե՛ հայկական, թե՛ միջազգային արժեթղթերի շուկան։
«Հաճախորդները կարող են գործարքներ անել թե՛ հայկական հայտնի ընկերությունների արժեթղթերով, որոնք ցուցակված են մեր բորսայում, թե՛ միջազգային հայտնի ընկերությունների, օրինակ՝ Microsoft, Apple, բոլոր հայտնի ընկերությւոնները մեր հարթակում հասանելի են»։
Ըստ Դիանա Հակոբյանի՝ հարթակը շատ մեծ հետաքրքրություն է վայելում հաճախորդների մոտ, անցյալ տարի հաճախորդների քանակը եռապատկվել է, այս տարի արդեն անցյալ տարվա ցուցանիշը կրկնապատկվել է երրորդ եռամսյակի դրությամբ։

«Տրամադրում ենք ինչպես խորհրդատվություն անվճար մեր մասնագիտացված բրոքերների թիմից կողմից, ովքեր օգնում են սկսնակ հաճախորդներին իրենց ներդրումային ճանապարհը А-ից Z սահուն անցնել, ու նաև մեր մասնագետները վարում են ներդրումային կրթական բլոգ, որը այսօր շուկայում ունի ամենամեծ բաժանորդների քանակը»։
Հարթակի միջոցով տարբեր ընկերություններ, բիզնեսներ հնարավորություն ունեն իրականացնելու նաև պարտատոմսերի և բաժնետոմսերի տեղաբաշխումներ՝ ներգրավելով նոր ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար։
Հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ․լավ ներդրող դառնալու հատկանիշներն են, որոնք «ԴիջիԹեքում» «Ամերիաբանկի» տաղավարը ներկայացնում է խաղերի տեսքով։
Ներդրումների աշխարհն էլ ավելի խորությամբ բացահայտել ցանկացողների համար «ԴիջիԹեքի» շրջանակում այս տարի առաջին անգամ անցկացվում է նաև Digi/Invest համաժողովը, որի առանցքում թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաներն են:

«Ամերիաբանկի» Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը համաժողովի շրջանակում մասնակցեց «Թվային ներդրումների ապագան. նոր գործիքներ և հնարավորություններ ՀՀ ֆինանսական շուկայում» խորագրով պանելային քննարկմանը:
Ելույթով հանդես եկավ նաև Գարիկ Պապոյանը, «Ամերիաբանկի» բրենդի ամբասադորը՝ ներկայացնելով հաջողակ ներդրողի հատկանիշներն ու ճիշտ ներդրումների կարևորությունը։