Ինչու է ձերբակալվել Տեղի համայնքապետը
Քաղաքականություն
05.10.2024 | 21:43Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը ձերբակալվել է:
Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից` նշելով, որ համայնքի ղեկավարը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման, ապա ազատ է արձակվել: Նշենք, որ նշված հոդվածը ենթադրում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Factor.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալությունը կապված է ապօրինի շինարարության հետ։