Ալիևի օգնականը կրկին ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ է ներկայացրել

Լուրեր

09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում դժգոհել է միջազգային հանրության կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունից։ Նա հայտարարել է, թե «Հայաստանի համար Մարշալի նոր պլան է պատրաստվում»։

«Այժմ Ադրբեջանի կառավարությունը միջոցներ է հատկացնում վերականգնողական և վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև տարածքների ականազերծման համար։ Հայաստանն է ավերվածությունների պատճառը, բայց միջոցները հատկացվում են Հայաստանին։ Սա պարադոքս է»,- ասել է Հաջիևը՝ նշելով, թե Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ մոտեցումը նույնը չէ։

Խոսելով Հայաստանի հետ խաղաղության գործընթացից՝ Ալիևի օգնականն ասել է, թե ՀՀ-ն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկներն ուղարկելու համար պահանջվեց ավելի քան 70 օր։

«Սա շատ երկար ժամանակ է։ Եթե ​​Հայաստանը լրջորեն է վերաբերվում խաղաղության համաձայնագրի առաջխաղացմանը և շահագրգռված է այս հարցում, ապա 70 օրվա ընթացքում պատասխան ուղարկելն ինքնին հարցեր է առաջացնում։ Խաղաղության համաձայնագրի հետ կապված անելիքներ կան։ Դրանք, առաջին հերթին, ՀՀ Սահմանադրության հետ կապված հարցերն են։ Հայաստանի Սահմանադրությամբ պետք է վերջ տրվի Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին։ Մեր ակնկալիքն այն է, որ խաղաղ համաձայնագրի հասնելու համար Հայաստանի Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխություններն իրականացվեն հանրաքվեի միջոցով և հայ ժողովուրդն արտահայտի իր դիրքորոշումը»,- ասել է Հաջիևը։

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ «տարածաշրջանում կրկին քայլեր են արվում ռազմականացման քաղաքականության և լարվածության օջախների ստեղծման ուղղությամբ»։

«Տարածաշրջանից դուրս ուժեր կան, որոնք փորձում են աշխարհաքաղաքական ինտրիգների վրա հիմնված քաղաքականություն վարել։ Այս առումով Հայաստանը վարում է ռազմականացման քաղաքականություն։ Դա ներառում է ոչ միայն Ֆրանսիան, այլ նաև այլ երկրներ։ Տարածաշրջանում լիարժեք վստահության մթնոլորտ ստեղծելու համար պետք է որոշակի մեխանիզմ լինի Հայաստանի ռազմականացման քաղաքականությունը ստուգելու համար։ Հայաստանի ռազմականացման գործընթացի մասնակիցները պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը»,- հայտարարել է Ալիևի օգնականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի