Բաքուն չի ընդունում համաձայնեցված դրույթներով խաղաղության պայմանագիր կնքելու՝ Երևանի առաջարկը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ադրբեջանական Report-ին տված հարցազրույցում խոսել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության ստորագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի և գործընթացի վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշման մասին։ Նա նշել է, որ համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարությունների միջև պարբերաբար փոխանակվում են առաջարկություններ և ներկայացվում մեկնաբանություններ։

«Մինչ այժմ կազմակերպվել է 10 նման փոխանակում։ Հայկական կողմն իր մեկնաբանությունն է ուղարկել Ադրբեջանի կողմից վերջին անգամ առաջարկված մեկնաբանություններին օգոստոսի վերջին՝ մոտավորապես 70 օր անց։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի պաշտոնյաներն այս ուղղությամբ հակասական հայտարարություններով են հանդես եկել։ Նրանք խեղաթյուրում են խաղաղության գործընթացի իրողությունները և այս ուղղությամբ հանդես են գալիս համապատասխան մեկնաբանություններով»,- ասել է Հաջիզադեն։

Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե «հայկական կողմն առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ պահպանելով ներկայում համաձայնեցված դրույթները, սակայն Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ դա ընդունելի տարբերակ չէ»։

«Նախագծի շուրջ բանակցությունները փակ են, և մանրամասները հասանելի չեն լայն հասարակությանը: Սակայն կարող ենք նշել, որ նախագծի բազմաթիվ դրույթներ մինչ այժմ համաձայնեցված են՝ նախագծի մոտ 80 տոկոսը, իսկ որոշ դրույթներ համաձայնեցված չեն, այսինքն՝ վերջնական համաձայնություն չկա։ Բայց դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի՝ նախագծից հանելով չհամաձայնեցված դրույթները, ինչպես առաջարկում է հայկական կողմը։ Նախագծում պետք է հստակեցվեն մի շարք ուղղություններով երկու երկրների խնդրահարույց հարցերը։ Համաձայնագրի նախագծի մնացած բաց դրույթները քննարկելու անհրաժեշտություն կա։ Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը պետք է, առաջին հերթին, համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ։ Երկու երկրների միջև իրական խաղաղության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Հայաստանը օրենսդրական ակտերով վերջ չի տվել մեր տարածքների նկատմամբ շարունակվող պահանջներին»,- ասել է նա։

Հաջիզադեն նաև հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման վայրի և ժամկետների  վերաբերյալ որոշում դեռ չկա։

Խոսելով տարածաշրջանում տրանպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին՝ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան ասել է, թե «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված են Հայաստանի պարտավորությունները և ինչպես կազմակերպել վերահսկողությունը տրանսպորտային կապերի վրա», սակայն Հայաստանը, իբր, «վերջին 4 տարում չի կատարել իր գրավոր և ստորագրված պարտավորությունները՝ կապված Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապի բացման հետ»։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, թե Բաքվում նոյեմբերին կայանալիք COP-29-ի մասնակցության հրավերներ ուղարկվել են բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, սակայն «ադրբեջանական կողմը տեղեկություն չունի՝ արդյո՞ք հայկական կողմը կմասնակցի COP29 միջոցառմանը»։