Թուրքիան Google-ից օգնություն է խնդրել զանգվածային արտահոսքի հետևանքով 108 միլիոն մարդու անձնական տվյալների գողության հետ կապված

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Գողացվել են Թուրքիայի պաշտոնական հաստատություններում գրանցված 108 միլիոն մարդու անձնական տվյալները՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում բնակվող քաղաքացիների, ինչպես նաև փախստականների։ Գողացված տվյալները ներառում են նույնականացման ամբողջական տեղեկություններ, բնակության հասցեները և բջջային հեռախոսահամարները, նշվում է FreeWeb Turkey-ի հաղորդագրության մեջ:

Խախտումը հայտնաբերել է Կիբերմիջադեպերի արձագանքման ազգային կենտրոնը (USOM), որը կապված է Թուրքիայի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների վարչության հետ (BTK): USOM-ը օգնության համար դիմել է Google-ին։

«Մենք իրավական պարտավորություն ունենք պաշտպանելու մեր քաղաքացիներին բոլոր տեսակի կիբերհարձակումներից, ներառյալ՝ ֆիշինգը, հաշիվների գողությունը և տվյալների խախտումները: Այս կապակցությամբ ցանկանում ենք ձեր ուշադրությանը հրավիրել, որ որոշ կարևոր տվյալներ հաջողությամբ վերբեռնվել են ձեր համակարգ»,- ասվում է հայտարարության մեջ։

USOM-ը Google-ին տրամադրել է համապատասխան Drive ֆայլերի հղումներ և խնդրել է դրանք «անհապաղ» հեռացնել «հրատապ» կոդով։ Նրանք նաև խնդրել են Google-ին համագործակցել՝ տրամադրելով օգտատերերի հաշիվների ID-ներ, IP հասցեներ և ֆայլեր վերբեռնած անձանց  համարները։

Հուլիսի և սեպտեմբերի երկու առանձին նամակներում USOM-ն ընդգծել է. «Ձեր արագ արձագանքն այս հարցում չափազանց կարևոր է տուժած օգտատերերի ամբողջականությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար»:

Նշվում է, որ Google-ը կատարել է պահանջը և հեռացրել ֆայլերը: Այնուամենայնիվ, մնում է անհասկանալի՝ արդյո՞ք նրանք որևէ տեղեկություն են փոխանցել BTK-ին։

Գողացված տվյալները ներառում են 108 միլիոն մարդու թուրքական նույնականացման համարներ, 82,322,190 մարդու բնակության հասցեներ և 134,817,279 մարդու բջջային հեռախոսահամարներ։