Նոր դպրոցներ կառուցել պետք չէ, այդ գումարով բարձրացրե´ք ուսուցիչների աշխատավարձը. Աշոտ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

«Մեր հանրակրթական դպրոցներին բնորոշ է խորհրդային շրջանից ժառանգված ձևականությունն ու կեղծիքը, շարունակվում է այդ իներցիան, անգիրի, «զուբրիտի» դպրոցն այսօր դեռ կենսունակ է. սա նյութական միջոցների վտանգավոր մսխում է: Դժվար է լինելու, բայց պետք է պայքարել դրա դեմ»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր, տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նա նշում է, որ սեպտեմբերի 1-ը պետք է լինի ոչ միայն գիտելիքի, այլև հայրենաճանաչության, իմացումի օր, բացի այդ` Աշոտ Բլեյանի համոզմամբ, այս և այլ օրերին ծնողները պետք է գիտակցեն, որ մինչև դպրոցը իրենց երեխայի առաջին կրթողն իրենք են. «Ծնողը պետք է իմանա, որ կարող է փոխել դպրոցը, այդ դեպքում այն կկայանա: Իսկ երեխան մեր ապագան չէ, երեխան մեր ներկան է»:

Նա խոսում է դպրոցում սովորողների համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին և նկատում` դպրոցը գունեղ է միջավայրով, ոչ` չորս պատով. «Պետք է հրաժարվել զանգից, պահակից ու ճաղերից, միջավայրաստեղծ կրթություն է պետք: Այդ պարիսպները, ցանկապատներն ու ճաղավանդակները օտարում են մեզ իրարից ու բնությունից»:

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև հանրապետությունում կառուցվող նոր դպրոցներին` կարծիք հայտնելով, որ հաճախ դրանց անհրաժեշտությունը չկա. «Մենք հանրապետությունում ունենք բազմաթիվ շենքեր, որոնք կարելի է նորոգել ու շահագործել: Պետք չէ նոր դպրոց կառուցել, այդ գումարով բարձրացրե´ք ուսուցչի աշխատավարձը: Մենք ունենք 100-ավոր դպրոցներ, որոնք 1-2 առաջին դասարանցի ունեն, նոր շենքեր սարքում եք ո՞ւմ համար: Այս անվտանգային առումով խարխուլ պայմաններում ու՞մ հաշվին եք սարքում»:

Աշոտ Բլեյանը խոսում է նաև Հայաստանում ուսուցիչների, արդեն նաև`տնօրենների դեֆիցիտի մասին. «Եթե ուսուցչի պակաս ունենք, ինչո՞ւ եք խոչընդոտում մանկավարժի դիպլոմ չունեցող կիրթ, ընդունակ մարդկանց մուտքը դպրոցներ: Բացե՛ք դպրոցի դռները, նրանց հրավիրե՛ք ներս, այլմոլորակայիննե՞ր եք բերելու դպրոց, ինչպե՞ս եք լուծելու ուսուցիչների դեֆիցիտի հարցը»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան