Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածության աճը բարդացնում է տարածաշրջանային անվտանգության դինամիկան․ S&P Global Ratings

Լուրեր

09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
Բոլորը

Հայաստանի և Ռուսաստանի միջև աճող լարվածությունը բարդացնում է տարածաշրջանային անվտանգության դինամիկան՝ «առաջին հերթին 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելու՝ Ռուսաստանի դժկամության պատճառով»: Այս մասին ասվում է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում։

«Ի պատասխան Ռուսաստանի անգործության՝ Հայաստանը վերանայում է իր անվտանգության ռազմավարությունը։ Սա ներառում է Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելու մտադրության մասին հայտարարությունն ու արևմտյան երկրների հետ սերտ կապերի ակտիվացումը: Հայաստանը նաև համատեղ զորավարժություններ է անցկացրել Միացյալ Նահանգների հետ՝ ազդարարելով ռազմավարական շրջադարձ դեպի իր միջազգային դաշինքների ամրապնդումը»,- ասվում է զեկույցում։

Ըստ S&P-ի՝ այս զարգացումները նպաստում են Հայաստանի աշխարհաքաղաքական անորոշության մակարդակի բարձրացմանը՝ հաշվի առնելով Ռուսաստանից այդ երկրի զգալի տնտեսական և էներգետիկ կախվածությունը։

«2023 թվականին Հայաստանի ընդհանուր արտահանման մոտավորապես 40%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ ներմուծման՝ մոտ 31,5%-ը։ Բացի այդ, տրանսֆերտների գրեթե 70%-ը ստացվել է Ռուսաստանից, ինչն ընդգծում է երկու երկրների միջև լայն ֆինանսական կապերը։ Այս կախվածությունն ակնհայտ է նաև էներգետիկ ոլորտում։ Ռուսաստանը Հայաստանի բնական գազի գրեթե 90%-ը մատակարարում է խողովակաշարերով, ինչը 2022 թվականին կազմել է երկրի էներգետիկ կարիքների 60%-ը։ Ռուսաստանից կրիտիկական տնտեսական և էներգետիկ ռեսուրսների այս կախվածությունն ընդգծում է այն պոտենցիալ խոցելիությունը, որին բախվում է Հայաստանը փոփոխվող աշխարհաքաղաքական դինամիկայի պայմաններում»,- նշվում է փաստաթղթում։

S&P-ի վերլուծաբանները նաև կարծում են, որ Երևանի և Բաքվի միջև անվտանգության ռիսկերը կպահպանվեն տեսանելի ապագայում, «հատկապես հաշվի առնելով, որ ադրբեջանցի պաշտոնյաները բազմիցս հայկական տարածքի որոշ հատվածներ անվանել են «Արևմտյան Ադրբեջան»»: