Տիգրան Ավինյանը վարքագծի կանոն է խախտել․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Երևանի Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստի ընթացքում իր հրապարակային խոսքով վարքագծի կանոն է խախտել։ Այս մասին եզրակացությունը հրապարակել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովի համար վարույթ հարուցելու առիթ է դարձել iravaban.net կայքի հրապարակումը։

Ըստ հրապարակմամբ ներկայացված տեղեկատվության՝ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու՝ 2024 թվականի ապրիլի 16-ի նիստի ընթացքում նկատողություն է հայտարարել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին այն բանից հետո, երբ նիստում վիճաբանություն է սկսվել իշխող և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև։ 

Նիստի ընթացքում, ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը, արձագանքելով «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին, մեջբերել է հետևյալ խոսքը՝ 

«… հայտնի խոսք կա՝ շունը հաչում ա, քարավանը շարունակում ա իր ճանապարհը, և ամեն հաչացող շան հետևից, որ քար նետենք, մենք կարող ա տեղ չհասնենք, բայց պիտի արձանագրենք, որ «Մայր Հայաստան»-ի փեշերից կախվելը հացուջուր ա դարձել շատերի համար, բայց էդ խոլերան մի օր մաքրվելու ա բոլոր կառավարական կաբինետներից»:

Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ միջամտել է Անի Խաչատրյանը, ինչից հետո փոխադարձ վիրավորանքներ են հնչել: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հունից դուրս գալով, սկսել է բղավել Մանուկ Սուքիասյանին ի պատասխան ասելով՝ 

«Ձեր ականջները՝ կտեսնեք, ապագայում իշխանություն չեք տեսնի: Ձեր տեսակը, պարոն Սուքիասյան, մաքսիմում ինչ կարող է անել՝ հաչալն է, և կարող եք հաչալ, շարունակել հաչալ, որովհետև շունը հաչում է, քամին փչում. Ձեր իսկ ոճով Ձեզ պատասխանեմ: 

Ձեր խմբակցության այլ հարցերի պատասխանելու կարիք չունենք: (…) Ասում եմ` ականջներդ եք տեսնելու, իշխանություն չեք տեսնելու այս

երկրում»:

Քաղաքապետը արձագանքելով  դահլիճից հնչող մեկնաբանություններին՝ ավելացնում է «Ղալաթ ա անում, գլուխը պատին ա տալիս, պատն էլ գլխին ա տալիս», ինչն, ըստ էության նույնպես ուղղված է Մանուկ Սուքիասյանին։

Ապա դիմելով ավագանու անդամներին Տիգրան Ավինյանը հավելում է՝ «Մի հատ լռեք սաղդ, հանգստացեք սաղդ (…) »»:

Այս դեպքից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքապետի վարքագծում առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել և որոշումը փոստային ծառայության միջոցով ուղարկվել է Տիգրան Ավինյանին՝ միաժամանակ պահանջելով ներկայացնել պարզաբանում վարույթի շրջանակներում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ։

Ավիյանի ներկայացուցչի կողմից դիրքորոշում է ներկայացվել այն մասին, որ Հանձնաժողովի կողմից վարույթի հարուցման որոշման հիմքում դրված հրապարակումը չի հիմնավորում Տիգրան Ավինյանի կողմից վարքագծի առերևույթ խախտում թույլ տված լինելու հանգամանքը։

Ներկայացուցիչը նշում է, որ եթե իրավախախտումն առնչվում է վարքագծի կանոնի այնպիսի խախտման, որով անմիջականորեն շոշափվում են կոնկրետ անձի իրավունքները, ապա այդ դեպքում Հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել բացառապես շահագրգիռ անձի դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ այն դեպքում, երբ հարցն ունի հանրային մեծ հետաքրքրություն, կամ խախտումը կրում է համակարգային բնույթ: 

Հանձնաժողովի որոշնման մեջ, սակայն, ըստ Ավիյանի ներկայացուցչի, բացակայում է որևէ փաստարկ այն մասին՝ արդյո՞ք վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումը շոշափում է կոնկրետ անձի իրավունք, թե ոչ: Ներկայացուցիչը նշում է, որ առաջնորդվելով այն պարզ տրամաբանությամբ, որ որոշման հիմքում դրված լրատվությունը հրապարակվել է ««Ձեր տեսակը, մաքսիմում ինչ կարող է անել, հաչալն է». Ավինյանը՝ Մանուկ Սուքիասյանին» վերտառությամբ՝ նա գտնում է, որ դրա համատեքստում հանձնաժողովը պետք է հստակ մոտեցում արտահայտի այն իմաստով, թե արդյո՞ք առկա իրադրությունում և հրապարակված տեսագրության մեջ տեղ գտած քաղաքական երկխոսության և միմյանց մտքերին հակադարձելու ընթացքում Տիգրան Ավինյանի կողմից դրսևորած վարքագիծը շոշափել է կոնկրետ անձի, տվյալ դեպքում` հրապարակման վերնագրում նշված անձի իրավունքները: թե՞ ոչ:

Ներկայացուցիչը նշում է, որ եթե հանձնաժողովը հավաստի է համարել հիշյալ հրապարակումն իր վերնագրով հանդերձ, ապա կարելի է ողջամիտ կասկած հայտնել որոշման իրավաչափության կապակցությամբ, քանի որ ակնհայտ է, որ տվյալ դեպքում բացակայում է վարույթի հարուցման հիմք հանդիսացող՝ շահագրգիռ անձի դիմումը, ինչը որոշմամբ հարուցված վարույթը կարճելու հիմք է հանդիսանում։

Ինչ վերաբերում է կոնկրետ անձի իրավունք շոշափող՝ վարքագծի  կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցելու իրավասությանը, ապա օրենսդիրը նման

իրավասություն Հանձնաժողովին վերապահել է այն դեպքում, երբ հարցն ունի հանրային մեծ հետաքրքրություն, կամ խախտումը կրում է համակարգային բնույթ: Ըստ Ավինյանի ներկայացուցչի՝ այս դեպքում հարցն  ակնհայտորեն զուրկ է հանրային մեծ հետաքրքրությունից, ինչի մասին փաստում է այն, որ վարույթ հարուցելու որոշման հիմքում դրված է բացառապես «www.iravaban.net» լրատվական կայքում տեղ գտած հրապարակումը, իսկ որոշումը կայացվել է 2024 թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու նիստից 48 օր հետո: 

Ինչ վերաբերում է խնդրի համակարգային բնույթին, ապա այն ևս բացառվում է. քանի որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ հարուցված վարույթը 2023 թվականի հոկտեմբերի 10-ից ի վեր Հանձնաժողովի կողմից հարուցված միակ վարույթն է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն, Ավինյանի ներկայացուցիչ փաստարների հետ չի համաձայնել և եզրակացրել է, որ քաղաքապետը խախտել է վարքագծի կանոնները։

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ 

Արաքս Մամուլյան