ՀՀ արբանյակների առնչությամբ որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականություններին։ Որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը:

– Որպես «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ռադիոհաճախականային տիրույթի հետ կապված մշտադիտարկման և այլ գործառույթներ իրականացնող կառույցի ներկայացուցիչ և ոլորտի փորձագետ խնդրում ենք մեկնաբանել այսօր մամուլում տեղ գտած այն լուրերին, որ «Արմսաթ1» և «Հայասաթ-1» արբանյակները խափանում են մի շարք երկրների արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը:

Խանգարումների մասին խոսելիս՝ հարկ է նշել, որ դրանք նախևառաջ հարկավոր է արձանագրել տիեզերական մշտադիտարկման համապատասխան համակարգերով և տեխնիկապես հիմնավորել խանգարման առաջացման փաստն ու աղբյուրը։ Ներկա դրությամբ ՀՀ տարածքից և ՀՀ արբանյակներից արբանյակային ցանցերի ռադիոհաճախությունների խանգարման որևէ դեպքի հաստատման նախադեպ չենք ունեցել։

ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականություններին։ Որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չենք ստացել :

Արբանյակների արձակումը, ինչպես նաև արբանյակների ռադիոհաճախությունների օգտագործումը համակարգվում է Ռադիոկապի Կանոնակարգի Հոդված 9 համաձայն, իսկ նրանց կատարումը հսկվում է Հեռահաղորդակցության Միջազգային Միության կողմից (ՀՄՄ) և ցանկացած խախտում անմիջապես բարձրաձայնվում է:

ՊՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համագործակցել ենք թե΄ «Գեոկոսմոս» ընկերության, թե΄ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի հետ՝ համապատասխանաբար «Արմսաթ1» և «Հայասաթ-1» արբանյակները Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ՀՄՄ) տեղեկատվական շտեմարանում ներառելու համար։ Հայտերում ներառված են բազմաթիվ տեխնիկական տվյալներ և վերլուծություններ, որոնք հաշվի են առնվում արբանյակի թողարկման ժամանակ: Հայտերը պատրաստ լինելուց հետո ՀՄՄ կողմից մշակված համապատասխան ծրագրային ապահովումով իրականացվել են նշված հայտերի փորձաքննություններ, որից հետո միայն նրանք ուղարկվել են ՀՄՄ: Արբանյակների հայտերի թողարկումից հետո, համաձայն Ռադիոկապի Կանոնակարգի Հոդված 9-ի տարբեր կետերի, բոլոր շահագրգիռ պետությունները իրենց մեկնաբանություններն են ուղարկել ՀՄՄ՝ հետագայում արբանյակների հետ կապված համակարգման աշխատանքներ իրականացնելու համար: ՀՀ արբանյակների վերաբերյալ ներկայացված տեղեկատվության շրջանակում ՀՄՄ անդամ երկրներից ստացվել են որոշ մեկնաբանություններ՝ հետագա հնարավոր խնդիրները, խանգարումները բացառելու նպատակով։ ՀՄՄ անդամ երկրների հետ նման ընթացակարգային հաղորդակցության գործընթացը աշխատանքային բնականոն գործընթաց է, որը շարունակական բնույթ է կրում։

Մենք նույնպես ուսումնասիրում ենք նոր հրապարակված տեղեկատվությունն այլ արբնայակների վերաբերյալ և հարկ եղած դեպքում մեր մեկնաբանություններն ու դիտողությունները ներկայացնում այլ երկրներին: