Հունգարիայի վարչապետի այցը Մոսկվա չի նպաստում ուկրաինական հակամարտության կարգավորմանը․ Սպիտակ տուն

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Մոսկվա չի նպաստում ուկրաինական հակամարտության կարգավորմանը։

Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, փոխանցում է RT-ն։

«Մենք մտահոգված ենք, որ վարչապետ Օրբանն ընտրել է այս այցը Մոսկվա, որը չի նպաստում խաղաղության գործին», – ասել է Սպիտակ տան խոսնակը:

Հիշեցնենք, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախապես չհայտարարված պաշտոնական այցով հուլիսի 2-ին ժամանել էր Կիև, որտեղ բանակցություններ էր վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Օրբանը Զելենսկիին առաջարկել էր «կրակը դադարեցնել ռուսական զորքերի հետ ներկայիս շփման գծով»՝ ՌԴ-ի հետ «բանակցություններն արագացնելու» համար։

Կրեմլից արձագանքել էին Վիկտոր Օրբանի Ուկրաինա այցին՝ նշելով, որ Կրեմլում ոչինչ չեն սպասում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Կիև այցից։

 

«Ոչինչ չենք սպասում, մենք չէ, որ պետք է մեկնաբանենք։ Հասկանալի է, որ Հունգարիան, որն այս ընթացքում սկսել է նախագահել ԵՄ Խորհրդում, պետք է կատարի իր գործառույթները։ Դրա համար այս պարագայում, կարծում եմ, այստեղ գերակայելու են պարտականությունները Բրյուսելի շահերի համատեքստում, այլ ոչ թե Հունգարիայի ազգային շահերի համատեքստում»,- ասել էր Պեսկովը։

Երեկ՝ հուլիսի 5-ին, Վիկտոր Օրբանը ժամանել էր Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների։

Պաշտոնական Կիևն արձագանքել էր Օրբանի Մոսկվա այցին՝ նշելով, որ Մոսկվա գնալու որոշումը կայացվել է «առանց Ուկրաինայի համաձայնության կամ համաձայնեցման»։

Ապա ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ ԵՄ-ում անհանգստացած են Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա այցելելու ծրագրերից։

Ավելի վաղ Բունդեսթագը Օրբանի այցը Ռուսաստան «սկանդալ» էր անվանել։