Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Ռուսաստան։ Այս մասին  հայտնել է վարչապետի մամուլի քարտուղարը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օրբանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։

Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին ավելի վաղ հայտնել էին միջազգային լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին։ Նշվում է, որ նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Բրյուսելը մտահոգություն է հայտնել Հունգարիայի վարչապետի մոսկովյան այցի կապակցությամբ։

«Ռոտացիայի սկզբունքով ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելը ԵՄ-ի անունից Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու լիազորություն չի տալիս»,- X-ում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ հիշեցնելով, որ ԵՄ Նախարարների խորհուրդը հստակ դիրքորոշում ունի Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վերաբերյալ, ըստ որի՝  «Ռուսաստանն ագրեսոր է, Ուկրաինան՝ տուժող»:

Ավելի վաղ Օրբանն այցելել էր Կիև և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կոչ արել ժամանակավոր հրադադար հաստատել Ռուսաստանի հետ՝ խաղաղ բանակցություններ սկսելու համար։ Զելենսկին հրաժարվել էր։