ԵՄ-ում անհանգստացած են Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա այցելելու ծրագրերից

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բրյուսելն անհանգստացած է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա այցելելու ծրագրերից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռոտացիայի սկզբունքով ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելը ԵՄ-ի անունից Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու լիազորություն չի տալիս»,- X-ում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Հունգարիան ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնել է հուլիսի 1-ին։

Միշելը հիշեցրել է, որ ԵՄ Նախարարների խորհուրդը հստակ դիրքորոշում ունի Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վերաբերյալ։

«Ռուսաստանն ագրեսոր է, Ուկրաինան՝ տուժող»,- գրել է նա:

Իր հերթին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X-ում գրել է. «Մոսկվա Ձեր այցի մասին լուրերը չեն կարող իրականություն լինել, վարչապետ Վիկտոր Օրբան։ Թե՞ դա ճիշտ է»:

Այն մասին, Հունգարիայի վարչապետը մտադիր է Ռուսաստան այցելել Վլադիմիր Զելենսկիի հետ Կիևում հանդիպումից ընդամենը մի քանի օր անց, հայտնել են VSquare-ի լրագրող Շաբոլչ Պանին և Ազատություն ռադիոկայանի հունգարական ծառայությունը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Ըստ նրանց՝ Մոսկվա այցի ընթացքում Օրբանին ուղեկցելու է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Կիև կատարած այցի ժամանակ Վիկտոր Օրբանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կոչ էր արել ժամանակավոր հրադադար հաստատել Ռուսաստանի հետ՝ խաղաղ բանակցություններ սկսելու համար։ Զելենսկին հրաժարվել էր։