Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Բաքուն չէր ցանկանա «Հայաստանի ռազմականացում տեսնել»

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի ԶՈւ-ի օրվան ընդառաջ պետական AZERTAC գործակալությանն ու AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև տարբեր երկրների հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությանը ու ժամանակակից սպառազինության ձեռքբերմանը։

«Մենք հետևում ենք հարևան երկրներում տեղի ունեցող բոլոր գործընթացներին։ Մեզ հետաքրքրում է նրանց զինված ուժերի զարգացումը։ Բնականաբար, մենք ուրախանում ենք բարեկամ պետությունների հաջողություններով, ավելի խորն ենք ուսումնասիրում նրանց, ում հետ խնդիրներ ունենք։ Մենք խորապես ուսումնասիրում ենք յուրաքանչյուր զենք, դրա հնարավորությունները, ինչ խնդիրներ կարող են առաջանալ մեզ համար։ Հաշվի ենք առնում այս ամենը։ Նախագահ Ալիևը բացահայտ ասել է, որ եթե տեսնենք Ադրբեջանին սպառնացող վտանգ, պատասխան քայլեր կձեռնարկենք։ Նա բազմիցս ասել է, որ ոչ միայն Հայաստանը, այլև ոչ մի պետություն չի կարող սպառնալ Ադրբեջանին, չի կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով։ Իհարկե, մենք չէինք ցանկանա տեսնել Հայաստանի ռազմականացում։ Երեսուն տարի մենք հետևել ենք նրանց գործողություններին։ Ուստի, մենք մեր միջոցներն ենք ձեռնարկում»,- հայտարարել է Հասանովը։

Նա նշել է, թե որոշ խոշոր պետություններ իրենց շահերն ունեն Կովկասում, և ցանկանում են իրենց մեծ շահերն իրականացնել այստեղ ապրող ժողովուրդների միջոցով։

«Մենք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա, որ այստեղ լարվածություն ստեղծեն։ Այստեղ ժողովուրդները տարիներ շարունակ ապրել են լարվածության մթնոլորտում։ Պետք է փորձել ապահովել, որ խաղաղություն լինի, առաջընթաց լինի, և Կովկասի բոլոր ժողովուրդներն ապրեն բարեկեցության մեջ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հասանովը նաև հայտարարել է, որ Թուրքիայի հետ ակտիվ ռազմական համագործակցությունը շարունակվելու է, և ըստ Շուշիի հռչակագրի՝ Բաքուն և Անկարան դաշնակիցներ են։

«Երկու բանակների ինտեգրումը բարձր մակարդակի վրա է ոչ միայն կրթության և վերապատրաստման, այլ բոլոր ոլորտներում: Նույնիսկ մեր կառավարման կետերը կապված են միմյանց հետ։ Շուտով, նախագահի ընդունած որոշման հիման վրա, Ադրբեջանում կկազմակերպվի նաև ամենաժամանակակից սպառազինության և տեխնիկայի կամ դրանց մասերի արտադրություն։ Վերջին տարիներին Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը մեծ զարգացում է ապրել։ Բնականաբար, Ադրբեջանը նույնպես օգտվում է դրանից։ Ցավոք, ամբողջ աշխարհը զինվում է։ Մենք ունենք հնարավորություն՝ բավարարելու սեփական պահանջարկը առնվազն 70 տոկոսով։ Հիմա խնդիր ենք դրել մեզ ապահովել արկերով ու հրթիռներով։ Մենք կօգտագործենք եղբայրական Թուրքիայի հնարավորությունները և համատեղ արտադրություն կիրականացնենք»,-հայտարարել է Զաքիր Հասանովը։

Էմմա Չոբանյան