Այսօր մեկնարկում են Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Հունիսի 25-ը նշանակալից օր է Ուկրաինայի և Մոլդովայի համար։ Եվրամիությունը պաշտոնապես սկսում է անդամակցության բանակցություններն այս թեկնածու երկրների հետ։ Պահը պատմական են անվանում և՛ Կիևում, և՛ Քիշնևում, և՛ Բրյուսելում, բայց սա միայն առաջին քայլն է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բանակցությունները պաշտոնապես սկսվում են այս երկրներից յուրաքանչյուրի հետ Եվրամիության միջկառավարական համաժողովներով: Դրանք տեղի են ունենալու հունիսի 25-ին Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդում։ ԵՄ ընդլայնման քաղաքականության մեջ այդ բանակցությունները թեկնածու երկրի ու ԵՄ երկրների կառավարությունների միջև են, որոնց ընթացքում քննարկվում և համաձայնեցվում են Եվրամիությանն անդամակցության պայմանագրի դրույթները: Նման համաժողովներ անցկացվում են ընդլայնման գործընթացի առանցքային պահերին։

Եվրոպական կողմը կներկայացնի վերջերս ընդունված բանակցային շրջանակը, որը հետագա բանակցությունների հիմք կդառնա և կորոշի դրանց բովանդակությունը, ձևաչափն ու կարգը։

Համաժողովներից հետո սկսվելու է բանակցությունների հիմնական մասի նախապատրաստական ​​գործընթացը՝ սքրինինգը, այսինքն՝ ԵՄ օրենսդրությանը համապատասխանության թեկնածու երկրների օրենսդրության վերլուծություն։ Այս գործընթացը սովորաբար տևում է առնվազն մեկ տարի, բայց Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում այն ​​կարող է ավարտվել ավելի շուտ, Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով, որ «լավ գիտեն երկու երկրների պատրաստվածության մակարդակը»:

Սքրինինգից հետո կողմերը կսկսեն բանակցությունների առաջին բլոկը։ ԵՄ 2020 թվականի նոր մեթոդաբանության համաձայն՝ բանակցությունները սկսվում են 23-րդ (դատական ​​համակարգ և հիմնարար իրավունքներ) և 24-րդ (արդարադատություն, ազատություն և անվտանգություն) գլուխներով, քանի որ դրանք հիմնարար են։

Անհնար է կանխատեսել, թե որքան կտևեն բանակցությունները։ Դրանց տեմպը կախված է բարեփոխումների արագությունից և յուրաքանչյուր երկրում ԵՄ օրենքներին համապատասխանելուց: Սակայն Բրյուսելը նշում է, որ Ուկրաինայի և Մոլդովայի միջև բանակցությունների միաժամանակյա մեկնարկը չի նշանակում, որ նրանք միասին կմտնեն Եվրամիություն։