Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս Արցախում Բաքվի կողմից մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացումը․ Caucasus Heritage Watch

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Caucasus Heritage Watch-ի (CHW) նոր զեկույցը, Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության արագ ոչնչացման մասին փորձագետների նախազգուշացումներից հետո, հաստատում է անցյալ տարի տեղի էթնիկ հայ բնակչության զանգվածային տեղահանումից հետո ամբողջ տարածաշրջանում ավերված վայրերի թվի 75 տոկոսով աճը, գրում է Hyperallergic-ը։

Արբանյակային պատկերների համեմատության միջոցով 2023 թվականի աշնանից, երբ հայերը բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից, CHW-ի վերջին զեկույցն ուշադրություն է հրավիրում դպրոցների, գերեզմանների, պատմական սրբավայրերի ավերման վրա՝ բացահայտելով 29 տոկոս աճ։

«Ընդհանուր առմամբ, 2024 թվականի գարնանը մեր մոնիթորինգի ցիկլը բացահայտել է ամենաշատ վնասված վայրերը 2021 թվականի գարնանից ի վեր, երբ մենք սկսեցինք մշակութային ժառանգության մոնիթորինգը Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո»,- գրում են CHW-ի գլխավոր քննիչներ Յան Լինդսին, Ադամ Թ.Սմիթը և Լորի Խաչադուրյանը:

Նրանք նշել են, որ հատուկ ուշադրություն են դարձրել ադրբեջանական գործունեությանը Քարվաճառում և Շուշի քաղաքում, որոնք Ադրբեջանի ռեժիմը գրավել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմում։

Զեկույցում ներառված է Կանաչ ժամ եկեղեցու քանդումը, ինչպես նաև Շուշիի Ղազանչեցոց գերեզմանատան ամբողջական ավերումը այն բանից հետո, երբ CHW-ի տվյալները վկայել էին երկու մշակութային վայրերի ավելի վաղ վնասների մասին։ Քարինտակ գյուղն էլ ամբողջությամբ հողին է հավասարեցվել անցյալ տարվա աշնանից այս տարվա ապրիլ ընկած ժամանակահատվածում։

CHW հետազոտական ​​նախաձեռնությունը, որը ղեկավարվում է Քորնելի և Փերդյուի համալսարանների հնագետների կողմից, վերջին մեկ տարում իր հսկողության ցուցակում ավելացրել է 181 հայկական ժառանգության վայրեր: Այդ ցանկն այժմ ներառում է 489 վայր ամբողջ Արցախում։

CHW-ի զեկույցը, մասնավորապես, ընդգծում է Ծարում և Չրաղում խորհրդային ժամանակաշրջանի երկու դպրոցների ավերածությունը, որոնց կառույցները զարդարված էին հայկական ճարտարապետական պատկերներով։ Քննարկվում է նաև Ճարտարի մոտ գտնվող Կոհակ սրբավայրի՝ վաղուց ավերված եկեղեցուց 9-րդ և 13-րդ դարերի խաչքարերի քանդումը և Ակնաղբյուրի մոտ գտնվող Ղուզե Թաղի 19-20-րդ դարերի գերեզմանատան ավերումը։

Խումբը վտանգված վայրերի ցանկում ավելացրել է հինգ եկեղեցի և երկու գերեզմանոց՝ 2023 թվականի դեկտեմբերի 24 վայրերից այդ թիվը հասցնելով 31-ի՝ 2024 թվականի հունիսի դրությամբ:

CHW-ն նաև ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2021 թվականին Արցախի տարածաշրջանը «կանաչ էներգիայի գոտու» վերակազմավորելու մտադրության վրա, որն արագացվել է Բաքվում COP29-ի անցկացման կապակցությամբ։

«Համաժողովը դարձել է արագացված զարգացման նախագծերի շարժիչ, որոնք Ադրբեջանը կօգտագործի մարդու իրավունքների, շրջակա միջավայրի և ժառանգության խախտումների՝ լավ փաստագրված պատմությունը մաքրելու համար»,- նշում է խումբը:

CHW հետազոտող Յան Լինդսին էլ Hyperallergic-ին ասել է, որ CHW-ը կոչ է անում համաժողովի մասնակիցներին «պաշտպանել ոչ միայն մարդկության բնապահպանական ապագան, այլև նրա անփոխարինելի անցյալը»:

«Լեռնային Ղարաբաղում զարգացումը չպետք է դառնա մշակութային ջնջման քողարկիչ։ Կան հստակ ուղիներ, որպեսզի Ադրբեջանը դառնա Կասպից ծովի տարածաշրջանում բնապահպանության օրինակ, եթե ընտրի դրանք, ուղիներ, որոնք նվազագույնի են հասցնում Ղարաբաղի տարածաշրջանի զարգացման մարդկային և բնապահպանական ծախսերը և չեն ջնջում տարածաշրջանի հարուստ բազմամշակութային ժառանգությունը»,- հայտարարել է հետազոտողը։

Էմմա Չոբանյան