Փակ և շինծու դատավարություն՝ Բաքվում, արդարության պահանջ՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում այսօր մեկնարկեց Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը, որն ընթանում է փակ ռեժիմով՝ Բաքվի զինվորական դատարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում՝ Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ:

Մինչ այդ, Երևանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ապա ԱԳՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում։ Կազմակերպիչները պնդում են՝ միջազգային հանրությունը քայլեր չի ձեռնարկելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի իշխանությունները հստակ պահանջ չեն ներկայացրել։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների ջանքերը տեսանելի չեն, որքան էլ հայտարարում են, որ բանակցային գործընթացում մշտապես անդրադառնում են գերիների և պատանդառված քաղաքացիների ազատ արձակման հարցին։

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանը երեկ ուղերձ է հղել, որը փոխանցվել է ընտանիքին՝ հեռախոսազանգի ընթացքում։ Նա պնդում է, որ իրեն առաջադրված մեղադրանքները կեղծ են, և դատավարությունն իրականացվում է խախտումներով, իրեն չեն տրամադրել բավարար ժամանակ ու հնարավորություն՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Վարդանյանը պահանջում է, որ իր և մյուս մեղադրյալների դատավարությունները լինեն բաց՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների մասնակցությամբ։ Արցախի նախկին պետնախարարը դիմում է միջազգային հանրությանը՝ աջակցելու իր պահանջներին և ուշադրություն հրավիրելու Ադրբեջանի դատական համակարգում առկա անարդարություններին։

Արցախի նախկին պետնախարար, Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արտակ Բեգլարյանի խոսքով՝ այս ուղերձը ևս մեկ անգամ հաստատում է, որ հարուցված բոլոր քրգործերը շինծու են։ 2023 թվականի սեպտեմբերի 23-ից Բաքվի բանտում ապօրինի պահվող Վարդանյանի հղած ուղերձը, ըստ Բեգլարյանի, Բաքվի նկատմամբ ճնշումն ավելացնելու լրացուցիչ՝ տեղեկատվական և իրավական հիմքեր է տալիս։

2024 թվականի տարեվերջին Բաքվի դատախազությունը Հայաստանին առաջարկել էր համագործակցել։ Ադրբեջանական կողմը հայտարարում է, թե «քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են»։ Հայաստանից չեն արձագանքել Բաքվի այս առաջարկին։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին։ Մխիթարյանն «Ինստագրամ»-ի իր էջում կիսվել է ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությամբ և օգտագործել է «Ազատություն Ռուբեն Վարդանյանին», «Ազատություն հայ գերիներին» հեշթեգերը:

Իսկ այսօր ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, անդամ պետություններից պահանջեցին առավելագույն ճնշում գործադրել Ալիևի ռեժիմի վրա՝ Բաքվում պահվող ու խոշտանգվող հայ պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար:

Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտերում 23 հայ է պահվում, ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը շատ ավելի մեծ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան