CAESAR․ ինչ հնարավորություններով է օժտված ֆրանսիական հրետանային համակարգը

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանը շուտով կունենա CAESAR հրետանային համակարգեր։  Պայմանագրի կնքման մասին այսօր X-ի իր էջում  գրառում էր արել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ լուսանկար հրապարակելով, որում հայ և ֆրանսիացի  պաշտոնյաների ձեռքին հրետանային այս համակարգի մանրակերտն է։


ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկվա հաղորդագրության մեջ չէր բացահայտել, թե պայմանագիրը ինչ զինատեսակների ձեռքբերման շուրջ է, միայն նշվել էր, որ Ֆրանսիայում մայիսի 17-ին ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքվել KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև։

Factor.am-ը ուսումնասիրել է KNDS ռազմարդյունաբերական ընկերության պաշտոնական կայքը և այլ աղբյուրներ, առանձնացրել, թե ինչով է հայտնի ֆրանսիական այս ընկերությունը, որ երկրներին է սպառազինություն մատակարարում և ինչ հնարավորություններով է օժտված CAESAR-ը։ 

Ինչ զինատեսակ է CAESAR-ը

CAESAR-ը ֆրանսիական արտադրության 155/52 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային կայանք է։ Տեղադրված է 6×6 կամ 8×8 շասսիի վրա։  Դատելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հրապարակած լուսանկարից՝ ՀՀ-ին մատակարարվելու է 6 անիվանի շասսիով տարբերակը։ Այն կարող է զարգացնել  մինչև 100 կմ/ժ արագություն, արտաճանապարհային պայմաններում՝ 50 կմ/ժ։ Խցիկը զրահապատ է և ապահովում է պաշտպանություն մինչև 7,62 մմ տրամաչափի փամփուշտներից և արկերի բեկորներից (2 STANAG 4569)։ Առկա է օդորակման համակարգ։ Անձնակազմը բաղկացած է 5 հոգուց։ 

Հագեցած լինելով իներցիոն նավիգացիոն համակարգով և բալիստիկ համակարգչով՝ CAESAR-ը կարող է ճշգրիտ հարվածել թիրախներին ավելի քան 40 կիլոմետր հեռավորության վրա։  Հրթիռային կամ խելացի համակարգերով զինամթերքի կիրառության դեպքում հեռահարությունը կարող է հասնել 55 կիլոմետրի: 

Հագեցած է կրակի կառավարման Sigma-30 համակարգով, որը ներառում է NAVSTAR նավիգացիոն համակարգի ընդունիչ։ Կառավարման համակարգը ներառում է նախնական արագության չափման ռադար, ներկառուցված բալիստիկ կառավարման բլոկ, որը լիովին ինտեգրված է FCS ATLAS-ին: Ունի հրանոթի ամբողջական ինքնավար ուղղորդում, արկերի մատակարարման կիսաավտոմատ համակարգ։  Սովորական ռեժիմում 1 րոպեում կարող է կրակել 6-8 արկ։  

CAESAR ինքնագնաց հրետանային համակարգի 1 միավորի գինը տատանվում է 4-5 մլն եվրոյի սահմաններում։  

2022 թվականին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մեծացրել է այս համակարգերի նկատմամբ պահանջարկը։ Ֆրանսիայի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել որ, որ Ֆրանսիան այս տարվա ընթացքում պատրաստ է Ուկրաինային 78 CAESAR ինքնագնաց մատակարարել։ 

Ուկրաինան վճարել է 6 CAESAR-ի համար, իսկ Ֆրանսիան 50 միլիոն եվրո տրամադրել ևս 12-ը մատակարարելու համար:  Բացի Ուկրաինայից CAESAR հրետանային համակարգեր են ձեռք բերել կամ պատվիրել նաև Լիտվան, Էստոնիան, Չեխիան, Բելգիան, Կոլումբիան, Մարոկկոն, Մալայզիան, Սաուդիան Արաբիան, Ինդոնեզիան, Թաիլիանդը։ 

Առավելությունները

Մասնագետները որպես CAESAR  համակարգի առավելություն մատնանշում են բարձր ռազմավարական և մարտավարական շարժունակությունը, տեղակայման (60 վայրկյան) և հավաքման (40 վայրկյան) արագությունը, մեծ հեռահարությունը, սպասարկման ցածր ծախսերը,  ժամանակակից այլ հաուբիցների համեմատությամբ ցածր գինը։  

Թերությունները

Որպես խոցելի կողմ ռազմական փորձագետները նշում են արտաճանապարհային պայմաններում  ոչ բարձր անցունակությունը,  հակառակորդի կրակից պաշտպանվածության ցածր աստիճանը, զինամթերքի ոչ մեծ կոմպլեկտը։  

 Ինչ ընկերություն է KNDS-ը 

KNDS-ը ֆրանսիական կառավարությանը պատկանող զենք արտադրող ընկերություն է, որը հիմնվել է Վերսալում։ 2015 թվականին Nexter-ը (Ֆրանսիա) և Krauss Maffei Wegmann-ը (Գերմանիա)՝ համակարգերի նախագծող և Leclerc և Leopard MBT-ի ինտեգրատորները, միավորվեցին որպես KNDS՝ դառնալով ցամաքային պաշտպանության եվրոպական առաջատար ընկերություններից մեկը: Այս համախմբման նպատակն էր բավարարել ֆրանսիական և գերմանական բանակների կարիքները։ 

KNDS-ի տարեկան շրջանառությունը կազմում է շուրջ 2,4 միլիարդ եվրո: Արտադրանքի տեսականին ներառում է հիմնականում մարտական ​​տանկեր, զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, ռոբոտներ, զինամթերք, ռազմական կամուրջներ,  մարտերի կառավարման համակարգեր, ուսումնական լուծումներ, պաշտպանական լուծումներ և սարքավորումների լայն տեսականի:

2019-ից ընկերությունում գործում է SCORPION սպառազինության ծրագիրը, որը ապահովում է ​​մարտական ​​խմբերի (GTIA) արդիականացումն ու նորացումը։ Այն բարձրացնում է զինված ուժերի մարտունակությունն ու պաշտպանվածությունը՝ լավագույնս օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման միջոցով առաջարկվող տեղեկատվության փոխանակման նոր հնարավորությունները։

Անի Թամրազյան